Երեւանում բացվել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդես<br />


Երեւանում բացվել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդես

  • 01-12-2010 21:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված «Մեկ աշխատանք» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Տ.Սարգսյանը շրջել է ցուցասրահներով եւ ծանոթացել ութսունչորս ստեղծագործողների աշխատանքներին` գեղանկարներին, քանդակներին, ինչպես նաեւ Արցախի Տիգրանակերտ հնավայրից բերված պեղածո նյութերին: Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններից մրցույթով ընտրվելիք աշխատանքը կարժանանա «Վարդգես Սուրենյանց-150» արծաթե հուշամեդալին: Պատասխանելով լրագրողների հարցերին, Տ.Սարգսյանը նշել է. «Այսօր նշելով Տիգրան Մեծի 2150 ամյակը` նպատակ ունենք մեկ անգամ եւս բացահայտել Տիգրան Մեծի խորհուրդը մեր ժողովրդի ու պատմության համար: Տիգրան Մեծ ասելով նկատի ունենք հայ ժողովրդի միասնական երազանքը, հզոր, ամուր հայրենիք ունենալու գաղափարը, որը մշտապես կապել ենք Տիգրան Մեծի հետ»: Տ.Սարգսյանն ընդգծել է, որ Տիգրան Մեծի օրինակը մշժտապես ոգեշնչել է հայ ժողովուրդին պայքարելու իր պետականության վերականգման համար. «Դա այնպիսի ներուժ է, որը մշտապես ոգեշնչել է հայ ժողովրդին պայքարելու իր անկախ պետականության վերականգնման համար, եւ, ի վերջո, այդ երազանքի, այդ ներուժի շնորհիվ մենք հասել ենք հաջողության: Ընդհանրապես ուսումնասիրելով Տիգրան Մեծի պատմությունը` տեսնում ենք, որ բազմաթիվ դրվագներ կան այդ պատմության մեջ, որոնք արդիական նաեւ այսօր»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play