Ռազմիկ Պետրոսյան.Քանի դեռ ազատամարտիկներս ապրում ենք, կօգնենք, որ զոհված ազատամարտիկ ընկերների նպատակը իրականություն դառնա (Տեսանյութ)


Ռազմիկ Պետրոսյան.Քանի դեռ ազատամարտիկներս ապրում ենք, կօգնենք, որ զոհված ազատամարտիկ ընկերների նպատակը իրականություն դառնա (Տեսանյութ)

  • 20-09-2015 11:45:28   | Հայաստան  |  Հասարակություն



Սեպտեմբերի 20-ին «Ապարան» հատուկ գունդը  իր կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեց  Եռաբլուր պատերազմի դաշտում  զոհված զատամարտիկներին Հարգանքի տուրք մատուցելու :

«Նոյյան Տապան»-ի հետ զրույցում  «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հատուկ  գունդը մեկ տարով մեծ է Անկախությունից: ««Ապարան» գունդը դարձավ ամբողջ բանակի հիմքը»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը միեւնույն ժամանակ նշելով, որ իրենք այսպիսի երկիր չէին պատկերացնում. «Այսօր մենք մեր պատկերացրած երկիրը չենք տեսնում, մենք այսպես խեղճացած չէինք ուզում, այլ պատկերացնում էինք հպարտ ու  արժանապտիվ պետություն եւ հուսով ենք , որ կհասնենք նաեւ դրան: Քանի դեռ ազատամարտիկներս ապրում ենք, կօգնենք, որ զոհված ազատամարտիկ ընկերների նպատակը իրականություն դառնա  և կունենանք այն Հայաստանը , որի համար կյանք ենք դրել: Պետք է հասկանանք, որ անկախությունն ամենամեծ ձեռքբերումն է, եւ պետք է  շարունակենք փայփայել ու պայքարել մեր պապերի ստեղծածի համար: «Տա աստված իշխանությունները սթափվեն ու մենք կարողանանք տեր կանգնել մեր անկախությանը: Թող հարստությունը, ոչ էլ պաշտոնները չկուրացնեն, մենք չպետք է մտածենք, թե ինչ ենք տանելու, այլ պետք է մտածենք թե ինչ ենք թողնելու» : 

Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»

Նոյյան տապան  -   Հասարակություն