Ամեն ինչ արվեց, որպեսզի Վրտասանի հայ և ադրբեջանցի քաղաքացիները Ղարաբաղյան կոնֆլիկտում քիչ մասնակցություն ունենային. Փորձագետ


Ամեն ինչ արվեց, որպեսզի Վրտասանի հայ և ադրբեջանցի քաղաքացիները Ղարաբաղյան կոնֆլիկտում քիչ մասնակցություն ունենային. Փորձագետ

  • 02-11-2015 11:53:18   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, գազ, կոռուպցիա, Վրաստանում իսլամական ֆանատիզմի սպառնալիքներ, տարածաշրջանային և համընդհանուր բախումներին Վրաստանի քաղաքացիների մասնակցություն, անվտանգության և ինքնիշխանության հարցեր… այս և այլ հարցերի շուրջ «Միության» հետ զրուցել է վրացի հեղինակավոր փորձագետ Մամուկա Արեշիձեն: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում փորձագետ Մամուկա Արեշիձեի հետ «Միության» ընդարձակ հարցազրույցի առաջին մասը, որը ջրի երես է հանում նախկինում կոծկված շատ հարցեր:

Վերջին ժամանակներս, ադրբեջանական գազի հարցը օրակարգային է դարձել: Այսօրվա դրությամբ ի՞նչ է իրենից ներկայացնում վրաց-ադրբեջանական փոխհարաբերությունները, տվյալ հարաբերություններում ո՞վ է իշխողը, ո՞վ է թելադրում կանոնները, և մեր պետության ինքնիշխանության տեսանկյունից ինչքանո՞վ է մեր պետության համար շահավետ տվյալ  ձևաչափը:

- Անհրաժեշտ է սկսել ավելի վաղ ժամանակաշրջանից: 90-ականներից սկսվել է «էներգետիկ միջանցքի ստեղծում» անվամբ հայտնի գործընթացը: Ստեղծվել է էներգետիկ գազախողովակի համակարգը: Նկատի ունեմ Բաքու-Ջեյխան գազախողովակը: Հիշում եմ, թե ինչքան խոչընդոտներ ստիպված եղան հաղթահարել Հեյդար Ալիևն ու Շևարդնաձեն: Արդյունքում համակարգն այնուամենայնիվ, ստեղծվեց:

Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանը և Վրաստանը նեղ տնտեսական հարաբերությունների մեջ են: Ձևավորվեց յուրահատուկ ռազմավարական համագործակցություն:

Այն ժամանակ, ի դեպ, մենք Հայաստանի մասնակցության հարցն էինք դնում, գոնե Հարավային Կովկասի երկրների առևտրային համագործակցության կազմակերպության ձևաչափում: Հարկ է նշել, որ ադրբեջանցիները սկզբում դեմ էին: Նկատի ունեմ ադրբեջանցի պատգամավորներին: Այսպես թե այնպես, հետագա հարաբերությունները ներառան միայն Վրաստանը և Ադրբեջանը:

Այն ժամանակ Վրաստանի և Ադրբեջանի միջև միանշանակ առկա էր իրավահավասարություն: Ադրբեջանական ղեկավարությունն այն ժամանակ հիանալի գիտակցում էր, որ ադրբեջանական գազի և նավթի փոխադրումը Վրաստանի տարածքով շատ ավելի ձեռնտու է, քան ռուսական Նովոռոսիիսկի միջով: Այդ դեպքում Ռուսաստանը կթելադրեր գինը, հակառակ դեպքում Ադրբեջանն ինքն է հաստատում գինը:

Դա և´ քաղաքականապես, և´ տնտեսպես շահավետ թեմա էր: Երկու երկրներն էլ գիտակցում էին, որ իրենք տնտեսական հարթակում հավասարաչափ կախված են միմյանցից:

«Միացյալ Ազգային Շարժման» ժամանակ իրավիճակը փոխվեց: Նախկին Կառավարության օրոք վրացական ղեկավարության թույլ տված սխալների և սխալ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը Վրաստանի կառավարության համար մի դոնոր դարձավ:

Վրաստանի իշխանությունները ադրբեջանական ՍՈԿԱՐ ընկերությանը ներքաշեցին մեկ այլ տեսակի համակարգի մեջ: Շատ հաճախ ՍՈԿԱՐ-ին ստիպում էին գումար ներդնել այնպիսի ենթակառույցային նախագծերում, որոնք գերազանցում էին իր ձևաչափը և գործառույթը` ճանապարհաշինություն, կամուրջների շինություն և այլն:

Դա ստեղծեց լրացուցիչ պարտականություններ, որոնք գաղտնի էին և որոնց մասին այն ժամանակ ընդդիմադիր համարվող «Վրացական երազանքը» ոչինչ չգիտեր:

Բնականաբար, երբ «Վրացական երազանքը» եկավ իշխանության գլուխ, պարզվեց, որ գոյություն ունեն որոշ գաղտնի սխեմաներ, որոնք վրաց պետության համար ստեղծում են լրացուցիչ պարտականություններ ադրբեջանական ՍՈԿԱՐ ընկերության առջև:

Տվյալ դեպքում ընկերությունը ոչնչում մեղավոր չէ: Մեղավորը նա է, ով այս ամենի մեջ ներքաշել է ՍՈԿԱՐին և վրաց պետությանը:

Վրաստանում ադրբեջանական մի շարք ընկերությունների գործառույթի և նշանակության աճի գործընթացում այդ ընկերությունների մեջ ձևավոևվել է հոգեբանական մոտեցում, որ իրենց ամեն ինչ թուլատրելի է: Նկատի ունեմ տնտեսությունը:

Ինչպես երևում է, շատ գործարարների մոտ շատ ուժեղ է տվյալ մոտեցումը: Այս ամենից, իհա´րկե, օգտվում են նաև վրացի գործարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները:

Գազի սակագնի համակարգի ձևավորումը, մասամբ, բխում էր տվյալ իրավիճակից, Վրաստանին վերագրված պարտականություններից:

Ներկայիս կառավարությունը ստիպված եղավ շատ ջանքեր գործադրել և աշխատել այսպես կոչված «ստատուս քվոյի» վերականգնման շուրջ: Այն բանի շուրջ, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն իրականացնի իր դերն ու պարտականությունը: Երկու երկրներն էլ հավասար են իրենց գործառույթներով:

Չի´ կարելի համարել, որ մի երկիրը մյուսի տերն է, և իրավունք ունի միայն իրեն հարմար մոտեցում ցուցաբերել:

Վրաստանը և Ադրբեջանը պետք է իրավահավասար համագործակիցներ լինեն: Այդ ամենը բխում է աշխարհագրական դիրքից: Անթուլատրելի է խոսել այն մասին, որ մի երկիրը մյուսի տերն է հանդիսանում: Ցավոք, նման մոտեցում այսօր գոյություն ունի:

«Եթե Ադրբեջանը չլիներ, ապա Վրաստանը չէր ապրի»… Նման մոտեցումներն անթուլատրելի են: Մի երկիրն օգնում է մյուսին, աջակցում է: Աջակցում է աշխարհագրական իրավիճակի ստեղծմանը` հենց դա է, և պետք է լինի միակ բանաձևը:

Չնայած նրան, որ Ադրբեջանի տնտեսությունը էներգետիկ ռոսուրսների հաշվին շատ ավելի զարգացած է, դա ամենևին էլ չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է իշխի Վրաստանի վրա:

Անցյալ տարի Նախիջևանում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի Պաշտպանության նախարարները արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծում ենթադրող պայմանագիր ստորագրեցին: Այդ զինված խմբերի նպատակն է` ռազմավարական, էներգետիկ հաղորդակցության պաշտպանությունը: Վրաստանի ինքնիշխանության տեսանկյունից ինչքանո՞վ է թուլատրելի, որպեսզի մեր երկրի տարածքում, իր ցանկացած շրջանում տեղակայված լինեն արտասահմանյան քաղաքացիներից ձևավորված զինված ուժեր:

- Բնականաբար, այդ ամենը կապված կլինի Վրաստանի տարածքում, վրացական հասարակությունում որոշակի լարվածության հետ: Եկե´ք այդ հարցը այլ տեսանկյունից դիտարկենք` չէ՞ որ նման խմբեր կարող են տեղակայվել նաև Կարսում` բայց արդեն վրացի զինծառայողներից բաղկացած: Կամ, ասենք ինչ-որ մի տեղ Գյանջայում…

Սկզբունքորեն, ամեն ինչ կախված է հավասարության հսկողությունից: Հակառակ դեպքում, եթե այդ խումբը տեղակայված լինի միայն Վրաստանի տարածքում, բնական է, որ վրաց հասարակությունը կընդունի դա ծայրահեղ դժգոհությամբ:

Քաղաքականությունում գոյություն ունի նպատակահարմարություն եզրույթը: Թե ինչքանո՞վ է դա անհրաժեշտ պետությանը…

Այսինքն մեր զինված ուժերն ի վիճակի չե՞ն լուծել իրենց երկրի տարածքում առաջադրված խնդիրները:

- Մեծ քաղաքականությունում գոյություն ունեն քայլեր, որոնք դու ստիպված ես կատարել, քանի որ դա է պահանջում քաղաքական իրավիճակը: Գոյություն ունի վրացական Զինված Ուժերի պոտենցյալ, որոնք ընդունակ են պաշտպանել այդ հաղորդակցությունները: Բայց միաժամանակ գոյություն ունի նաև քաղաքական իրավիճակ:

Մասնակիորեն, տեղի է ունենում կանխատեսում: Օրինակ, Ղարաբաղի իրադարձությունները կարող են վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Ի՞նչ կարող է պատահել տվյալ դեպքում:

Երկու կողմերն էլ կարող են փորձել կատարել դիվերսիաներ էներգետիկ հաղորդակցության դեմ: Մի կողմից վտանգի են ենթարկվում Ադրբեջանից Թուրքիա գնացող, իսկ մյուս կողմից Ռուսաստանից Հայաստան գնացող հաղորդակցությունները:

Երկու կողմերն էլ, հնարավոր է, որ ցանկանան նման դիվերսիաներ իրականացնել: Եվ այդ ամենը կարող է տեղի ունենալ Վրաստանի տարածքում: Ես չեմ խոսում Վրաստանի` ազգությամբ հայ և ադրբեջանցի քաղաքացիների մասին: Նկատի ունեմ հարևան պետությունների հատուկ ծառայություններին: Ամեն դեպքում, ես չեմ կարող բացառել նման տեսարանը:

Չնայած նրան, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է, մենք դեռևս նրա իրականացման անհրաժեշտության փաստը չենք տեսնում: Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական պայմանները լիովին փոխել են իրավիճակը:

Թուրքիան այսօր ամբողջությամբ զբաղված է սիրիական հարցով: Զբաղված է քրդերի հետ կապված իր խնդիրներով:

Նախիջևանում ստորագրված փաստաթուղթը, բնականաբար, կապված է քաղաքական իրավիճակի հետ: Ուզում եմ ընդգծել, որ դա չի նշանակում, որ մենք այսօր, հենց այս վայրկյանից ի գործ ենք դնում այդ փաստաթուղթը:

Եթե նույնիսկ գա ժամանակը, ապա փաստաթուղթը կգործի միայն հավասարության հիման վրա: Բոլոր երկրներում պետք է ներկայացված լինեն պայմանագրի բոլոր մասնակիցների ռազմական խմբերը:

Դուք հիշատակեցիք Ղարաբաղյան հարցը և բացառեցիք Վրաստանի քաղաքացիների մասնակցության հարցը:

- Ես չեմ բացառել:

Նույն ադրբեջանական մամուլում սեպտեմբերի վերջին տեղեկություն է տարածվել, որի համաձայն` ռազմական գործողությունների դադարեցման մասին հայ-ադրբեջանական պայմանագրի սեպտեմբերյան խախտումների ընթացքում զոհվել է ինչ-որ Վագիֆ Մամեդով: Ադրբեջանական բանակի շարքերում կռվող Մամեդովը հուղարկավորվել է Վրաստանում, Բոլնիսի շրջանի տարածքում: Վրաստանի քաղաքացին կռվում էր Ադրբեջանի կողմից և զոհվեց:

Վրաց պետությունն ի զորո՞ւ է արդյոք այսօր պաշտպանել իր չեզոք դիրքը ղարաբաղյան կոնֆլիկտի` լիարժեք պատերազմի վերածվելու դեպքում:

- Բարդ հարց է: Ադրբեջանցի և հայ բնակչությունն այնքան ուժեղ է ներգրավված հարևան երկրների սոցիալ-հոգեբանական հարթակում, որ այն, ինչի մասին դուք խոսում եք, ծայրահեղ դժվար է անել:

Ավելին… Ծայրահեղ դժվար է հաստատել, թե քանի՞ ադրբեջանցի է ներքաշված Սիրիայի և Իրաքի տարածքում ռազմական գործողություններին… Այդ մարդիկ Վրաստանից են, հիմնականում մեկնում են Թուրքիա կամ Ադրբեջան, իսկ հետո արդեն հայտնվում են Մերձավոր Արևելքում: Համալրում են ահաբեկչական կազմակերպությունների շարքերը:

Շատ բարդ հարց է, բայց Վրաստանի ղեկավարությունը, բնականաբար, ամեն ինչ կանի, որպեսզի Վրաստանի քաղաքացիների մասնակցությունն այս ամենի մեջ լայնամասշտաբ բնույթ չկրի:

Վրաստանը կանի այն, ինչ անում էր Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում: Չնայած նրան, որ այն տարիներին վրացական պետությունը շատ ավելի թույլ էր, քան այսօր, այնուամենայնիվ, ամեն ինչ արվեց, որպեսզի Վրտասանի հայ և ադրբեջանցի քաղաքացիները տվյալ կոնֆլիկտում հնարավորինս քիչ մասնակցություն ունենային:

Այն տարիներին հենց Վրաստանի տարծքում որոշակի գործողություններ էին կատարվում: Դեպքեր էին պատահում, որ խոչընդոտներ էին առաջանում ավտոմեքենաների` դեպի Հայաստան տեղափոխվելու ուղղությամբ և այլ գործողություններ…

- Երթևեկության տեղաշարժման համար խոչընդոտների ստեղծում եղել է: Եղել է նա այն, որ ադրբեջանական վառելիքը վաճառվել է Հայաստանին: Վրաստանն այն տարիներին շատ թույլ էր: Բացի այդ կային շատ մարդիկ, որոնց, եթե անկեղծ խոսենք, պատերազմը բոլորովին չէր հուզում, այլ ընդհակառակը, փորձում էին գումար աշխատել այդ ամենի հաշվին:

Կարծում եմ` այդ ամենն արհեստականորեն չափազանցվում է…

Օրինակ, վերջերս հայկական մամուլում մի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություն է տարածվել, որը հայտարարել է, որ Վրաստանն արհեստականորեն խոչընդոտներ է ստեղծում «Լարսի» անցակետի աշխատանքներում:

Վրացական կողմից դրված արգելքն իսկապես զավեշտալի է թվում: Գիշերային ժամերին արգելվում է երթևեկությունը: Պատճառը սողանքի վտանգն է: Այդ հայ պաշտոնյան հարցադրում է կատարում` մի՞թե սողանքը չի կարող տեղի ունենալ ցերեկը: Եթե դա տարերային աղետ է, ապա այն կարող է տեղի ունենալ օրվա ցանկացած պահի:

Մի կողմից իսկապես զավեշտալի իրավիճակ է, բայց մյուս կողմից գիշերային ժամերին, իրոք, ավելի դժվար է պայքարել սողանքի հետևանքների դեմ, քան ցերեկային ժամերին:

Երբ պետական պաշտոնյան հայտարարություն է անում այն մասին, որ Վրաստանն արհեստական խեչընդոտներ է ստեղծում Հայաստանից գյուղատնտեսկան ապրանքների փոխադրման համար, կարծում եմ` դա չափազանցություն է:

Շարունակելի…

http://armenian-community.ge/News/1458

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play