Washington Post-ի լրագրողն Իրանում դատապարտվել է մի քանի տարվա ազատազրկման


Washington Post-ի լրագրողն Իրանում դատապարտվել է մի քանի տարվա ազատազրկման

  • 05-11-2015 20:02:11   | Իրան  |  Հասարակություն

Իրանի իշխանությունները մի քանի տարվա ազատազրկման են դատապարտել ամերիկյան Washington Post-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով РИА «Новости»-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` այդ մասին հայտնել է Իրանի Արդարադատության նախարար Մոսթաֆա Պուրմոհամմադը` չմանրամասնելով, թե ինչպիսին է եղել դատավճիռը:
Նշենք, որ սույն տարվա փետրվարին իրանցի դիվանագետը The Washington Post-ի թղթակցին մեղադրել է շպիոնության մեջ: 2014 թվականի հուլիսին Թեհրանում WP-ի հատուկ թղթակիցը իր կնոջ հետ ձերբակալվել էր առանց որևէ պատճառաբանության, ամիսներ շարունակ նրա նկատմամբ մեղադրանքներ չէր առաջադրվել: 
Արդեն 2015 թվականի հոկտեմբերին նույն լրագրողը դատապարտվեց «շպիոնության» հոդվածով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play