Նալչիկում բազմաբնակարան շենքում ուժայինները շրջափակել են ԻՊ-ի խմբերից մեկի ղեկավարին


Նալչիկում բազմաբնակարան շենքում ուժայինները շրջափակել են ԻՊ-ի խմբերից մեկի ղեկավարին

  • 10-11-2015 15:47:56   | Ռուսաստան  |  Հասարակություն

Նալչիկում բազմաբնակարան շենքում ուժայինները նախնական տվյալներով` շրջափակել են Ռոբերտ Զանկիշևին, ով հետախուզման մեջ է գտնվում 2013 թվականից: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով LifeNews-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Ռ. Զանկիշևը հանդիսանում է Կաբարդինա-Բալկարայում ԻՊ-ի խմբերից մեկի ղեկավարը: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նալչիկում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակիչների տարհանում: 
Նշվում է, որ գրոհայինների խումբը թաքնվում է «Դուբկա» միկրոշրջանի բնակարաններից մեկում: Քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play