Կայացել է Կիոկուշին կարատեի Հայաստանի 10-րդ հոբելյանական բաց առաջնությունը


Կայացել է Կիոկուշին կարատեի Հայաստանի 10-րդ հոբելյանական բաց առաջնությունը

  • 10-11-2015 19:45:17   | Հայաստան  |  Սպորտ

Նոյեմբերի 8-ին, մեկնարկեց Կիոկուշին կարատեի Հայաստանի 10-րդ հոբելյանական բաց առաջնությունը, որին մասնալցեցին 200-իցավելի մարզիկներ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Իրանից: Մարզիկները հանդես եկան կատա և կումիտե մրցաձևերում՝ 23քաշային կարգով:
 
 Թե՛ պատանիները և թե՛ մեծահասակներն աչքի էին ընկնում ֆիզիկական և տակտիկական բարձր պատրաստվածությամբ:Մեծահասակների խմբում փայլուն ելույթով հանդես եկավ Արծրուն Միսակյանը, ով մարզասերներին հիացրեց 3 անթերի նոկաուտով:
 
 Կանանց մասնակիցների թվում տպավորիչ էր Ջուլիետտա Առուստամյանի ելույթը։ Նա 4 մենամարտում փայլեց բացարձակհաղթանակներով: Մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և AutoLux ընկերության կողմից տրամադրված հատուկնվերներով: Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած մարզիկները իրավունք ստացան մոտակա 6 ամիսների ընթացքումարտերկրում կայանալիք մրցաշարին մասնակցել անվճար հիմունքով:
 
  Հայաստանում Կիոկուշին-կան կարատե-դո համահայկական ֆեդերացիան հիմնադրվել է  2005թ.-ին: Սակայն  2001թ.-ից սկսած արդեն իսկ գործում էր Կիոկուշինի ակումբը Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, կազմակերպվում էին բազմաթիվ միջոցառումներ` ցուցադրական ելույթներ , մրցաշարեր, մարզահավաքներ և այլն: Կիոկուշին-կան կարատե-դո համահայկական ֆեդերացիան այսօր Հայաստանում առաջատարներից մեկն է: Այս ժամանակահատվածում ֆեդերացիան ներգրավել է մոտ   2000 սաներ, որոնց մարզումներն իրականացվում են Երևանի, Արցախի և մարզերի ակումբներում:

 








Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play