Շարունակվում են Բակո Սահակյանի հանդիպումները Ռուսաստանի Դաշնությունում


Շարունակվում են Բակո Սահակյանի հանդիպումները Ռուսաստանի Դաշնությունում

  • 16-11-2015 18:27:12   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի եւ դեսպանության աշխատակիցների հետ:
 
Արծարծվել են հայկական երկու հանրապետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է առկա կապերի բարձր մակարդակը եւ այն էլ ավելի ընդլայնելու ու խորացնելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի նախանշված ծրագրերի արդյունավետ ու հաջող իրականացմանը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play