«Հեռուստամարաթոն 2015»-ի արդյունքում՝ մոտ 10․4 միլիոն դոլար


«Հեռուստամարաթոն 2015»-ի արդյունքում՝ մոտ 10․4 միլիոն դոլար

  • 27-11-2015 16:20:22   | ԱՄՆ  |  Բարեգործություն

Հինգշաբթի օրը Լոս Անջելեսում անցկացված «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն 2015»-ը արձանագրել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Այդ մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
 
«Հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում», - նշված է հաղորդագրությունում:
 
Հիմնադրամը նշում է նաև, որ այդ նպատակով ողջ տարվա ընթացքում իր աշխարհասփյուռ գրասենյակները համայնքներում իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, այդ թվում` հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ:
 
Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play