1920թ. հայերը և վրացիները չկարողացան դիմակայել թուրք-ռուսական համախմբությանը իրենց միասնականությամբ


1920թ. հայերը և վրացիները չկարողացան դիմակայել թուրք-ռուսական համախմբությանը իրենց միասնականությամբ

  • 03-12-2015 12:14:39   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1920թ. դեկտեմբերի 3-ին, 95 տարի առաջ, գտնվելով սովետական մուրճի և թուրքական սալի միջև, Հայաստանը ստերագրեց Ալեքսանդրապոոլի պայմանագիրը: Այդ պայմանագրի պայմանները «Հայկական Հարցի» և մեր հայ ժողովրդի արդար պահանջների համար նույնն   էին, ինչ մահվան դատավճիռը:
 
Չնայած այն բանին, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրելու պահից ևեթ, այն ոչ մի վայրկյան չի եղել լեգիտիմ (գործող) փաստաթուղթ, և չնայած նրան, որ Ալեքսանդրապոլի պայմանագրից քիչ անց հայ ժողովրդին փորձեցին կապել ևս երկու` նույնպես պայմանագրային լեգիտիմություն չունեցող պայմանագրերով (Մոսկովյան և Ղարսյան պայմանագրերը), այնուամենայնիվ, Ալեքսանդրապոլի պայմանագիր անվամբ գոյություն ունեցող թղթի փաստը և այն պայմանները, որոնց ընթացքում ստորագրվել է այդ փաստաթուղթը, մնում է մեր ժողովրդի պատմության ծանրագույն էջերից մեկը:
Այդ մռայլ օրերերին Հայաստանի Հանրապետությունը կանգնած էր ծանրագույն ընտրանքի առջև: Նա պետք է երկու թշնամիների միջև «ընտրություն» կատարեր` Սովետական Ռուսաստանի և ցեղասպան Թուրքիայի միջև: Երկու պետություններն էլ եղել և մնում են հայոց պետականության Անկախության առաջին թշնամիները: Տարբերությունը նրանց միջև ընդամենը այն է, որ մի երկիրը` Թուրքիան, ցանկացել և ցանկանում է ինչպես պետականության, այնպես էլ հայ Ժողովրդի լիակատար, փաստացի ոչնչացումը, իսկ երկրորդը` Ռուսաստանը, ցանկանում է միայն ամբողջական ենթարկում, ստրկացում: 1920թ. Ազգի Հայրերն «ընտրություն» կատարեցին ստրկացման օգտին` դրանով իսկ ապագա սերունդներին անկախություն ձեռք բերելու համար թողնելով հույսի ճառագայթ:
Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրելուց հետո Հայստանի մի մասը 70 տարի անցկացրեց ռուսական անեքսիայի տակ, իսկ մեր պետության մյուս մասը` Արևմտյան Հայաստանը, եղել և մնում է բռնագրավված թուրքական պետության կողմից:
Ալեքսանդրոպոլի պայմանգրի 15 կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը համաձայնում էր լիակատար ապառազմականացման, կասկածի տակ էր դնում Ղարսի, Սուրմալուի, Շարուրի և Նախիջևանի նահանգների պատկանելությունը, ճանաչում էր այդ տարածքները որպես «վիճահարույց», հրաժարվում էր Սևրի պայմանգրից և բոլոր փաստաթղթերից, որոնք Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության (1918-20թթ.) բարեհաջող գործունեության արդյունքն էին:
Ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի` Թուրքիան իր հերթին, խոստանում էր ճանաչել Հայաստանի Անկախությունը, ինչպես նաև պաշտպանել հայ Ժողովրդին արտաքին վտանգներից… Պետություն, որը Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրելու պահին (1920թ.) դեռևս շարունակում էր Արևմտյան Հայաստանի տարածքում Հայ ժողովրդի ցեղասպանությունն իրականացնել և սպառնում էր ցեղասպանություն իրականացնել նաև Արևելյան Հայաստանի տարածքներում, «Հայաստանը և Հայ Ժողովրդին արտաքին վտանգից պաշտպանելու» պարտականություն էր վերցնում իր վրա… Ահա´, մեր թշնամու իրական, անսահման անպատկառությունը…
Մինչդեռ, ինչպես արդեն նշվել է, Ալեքսանդրապոլի պայմանագիրը երբեք, նույնիսկ իր ստորագրման պահին չի եղել լեգիտիմ փաստաթուղթ: Ահա թե ինչո՞ւ.
Պայմանագրի պայմանների համաձայն` այն իր իրավաբանական ուժի մեջ էր մտնում միայն երկու երկրների` Հայաստանի և Թուրքիայի Խորհրդարանների կողմից տվյալ փաստաթղթի վավերացնելուց հետո: Փաստն այն է, որ 1920թ. դեկտեմբերի 3-ին` պայմանագիրը ստորագրելու պահին Հայսատանն արդեն անկախ պետություն չէր: Նա ինչպես միջազգային իրավունքի սուբյեկտ(անձ), արդեն գոյություն չուներ:
1920թ. նոյեմբերի 20-ին Խորհրդային Ռուսաստանն արդեն իրականացրել էր Անկախ Հայաստանի Հանրապետության անեքսիան և հայտարարել էր նրան` որպես Խորհրդային Հանրապետություն: Բոլշևիկների ճնշման ներքո Հայաստանի Առաջին Հանրապետության Կառավարությունը դեկտեմբերի 2-ին ժամը 00:00-ից իր բոլոր լիազորությունները փոխանցել է Խորհրդային իշխանություններին: Այդ կերպ, պատվիրակությունը, որը դեկտեմբերի 3-ին ստորագրում էր Ալեքսանդրապոլի պայմանագիրը, չուներ որևէ իրավունք և լիազորություն:
Այդ պատվիրակությունն արդեն ինչ-որ բան ստորագրելու կամ Հայաստանի Հանրապետության անունից որևէ գործողություն անելու իրավունք չուներ: Քանի որ ինքը Հայաստանի Հանրապետությունն արդեն իրավաբանորեն գոյություն չուներ: Բնականաբար նման պայմաններում Խորհրդարանի կողմից պայմանագրի վավերացման մասին խոսելն ավելորդ է:
Շուտով, Ալեքսանդրապոլի «թուղթը» ստորագրելուց հետո Թուրքիայի Կառավարությունը հասկանում է, որ ստորագրված պայմանագիրն ընդամնը թղթի կտոր է: Բայց արդեն ուշ էր… Հայաստանն արդեն գտնվում էր Խորհրդային պետության կազմում և Թուրքիայի ցանկացած ագրեսիվ գործողություն Խորհրդային Հայաստանի հանդեպ Ռուսաստնի կողմից արդեն կընկալվեր անմիջական ագրեսիա հենց իր դեմ:
Դեռևս 1920թ. Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել էր գաղտնի պայմանագիր, որի շրջանակներում Կովկասն իրար մեջ բաժանելու համաձայնություն է եղել: Այդ ժամանակ, ինչպես և այսօր, երկու պետություններն էլ գտնվում էին ծանր դրության մեջ, և հենց այդ ծանր դրությունը ստիպեց նրանց` երկու պատմական թշնամիներին, ընկերանալ և աջակցել միմյանց… Այդ տարիներին երկու պատմական թշնամիները համախմբեցին իրենց ուժերը և ծրագրված, ցինիկորեն իրականացրին մեր Հայրենիքի ոչնչացումն ու բռնագրավումը:
Հայաստանի և Վրաստանի անկախության դեմ ուղղված Թուրքիայի և Ռուսաստանի «ընկերության»  պտուղներն են հաջորդող, նույնպես ոչ լեգիտիմ պայմանագրերը` Մոսկովյան և Ղարսյան:
XX դարասկզբին ստորագրված գաղտնի պայմանագիրը, իսկ ավելի ճիշտ Կովկասը կիսելու դավադրությունը իրական է մինչ օրս: Մենք այսօր էլ ապրում ենք Ղարսի պայմանագրի կետերով հաստատված սահմաններում… XX դարի 90-ականների սկզբին Վրաստանը ճանաչել է այդ անօրինական պայմանագրի օրինականությունը: Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը ցուցաբերեց ավելի շատ իմաստնություն և այդպես էլ չճանաչեց Ղարսի պայմանագրի լեգիտիմությունը(օրինականությունը):
Ոչ շատ վաղուց, 1920թ. մեր եկու ժողովուրդները` հայերը և վրացիները, չկարողացան դիմակայել թուրք-ռուսական համախմբությանը իրենց միասնականությամբ: Դրա համար մենք դաժանորեն պատժվեցինք: Պատժված ենք նաև այսօր: Մինչդեռ, այսօր մենք ավելի շատ հնարավորություններ ունենք միավորվելու և համախմբվելու համար, քան 95 տարի առաջ: Մնում է ընդամենը բացել աչքերը և համատեղ պայքարել իրական Անկախության համար:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play