Ավստրալիայի վարչապետն առաջարկել է ահաբեկիչներին բանտերից ազատ չարձակել


Ավստրալիայի վարչապետն առաջարկել է ահաբեկիչներին բանտերից ազատ չարձակել

  • 11-12-2015 19:20:09   | Ավստրալիա  |  Միջազգային

Ավստրալիայում ահաբեկչական գործողությունների համար երբևէ դատապարտված կալանավորները կարող են կորցնել իրենց ազատ արձակման իրավունքը:
 
tass.ru-ի փոխանցմամբ,  օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես է եկել երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլը:
Ուրբաթ օրը վարչապետը հանդիպում է ունեցել կառավարության անդամների և երկրի բոլոր նահանգների առանցքային նախարարների հետ:
Օրենսդրության մեջ նման փոփոխություններ կատարելու ծրագիրը նախաձեռնել է Դաշնային խորհրդարանի երկու պալատների համատեղ կոմիտեի հետախուզության և անվտանգության հարցերով  ներկայացուցիչ Դեն Թիենը:
Ըստ նրա, ահաբեկչական սպառնալիքներին արդյունավետորեն դիմակայելու համար անհրաժեշտ է դաշնային և նահանգային իշխանություններին իրավունք տալ անորոշ ժամկետով ահաբեկչության մեղադրանքով դատապարտվածների ազատազրկման ժամկետը երկարաձգել, եթե իշխանությունները կարծում են, որ բանտարկյալների ազատ արձակումը կարող է վտանգ ներկայացնել  հասարակության համար:
Նոյյան տապան  -   Միջազգային