Ջրհեղեղի հետևանքով Պարագվայում արտակարգ դրություն է հայտարարվել


Ջրհեղեղի հետևանքով Պարագվայում արտակարգ դրություն է հայտարարվել

  • 17-12-2015 18:10:56   | Պարագվայ  |  Միջազգային

Ջրհեղեղի հետևանքով տուժած Պարագվայի մայրաքաղաքում և երկրի հինգ դեպարտամենտներում արտակարգ դրություն է հայտարարվել: Համապատասխան որոշումը կայացրել է երկրի խորհրդարանը:
 
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net–ը, արտակարգ դրության ռեժիմի սահմանումը հնարավորություն է տալիս իշխանություններին բյուջեից լրացուցիչ գումարներ հատկացնել անօթևան մնացածներին:
Տարերային աղետի տատճառ է դարձել Ուրուգվայ գետի վարարումը, որն այս տարի արդեն երրորդ անգամն է ափերից դուրս գալիս: Գետի ջրի մակարդակը գերազանցել է 7 մետրի նշանագիծը և մոտեցել է 1983 թվականի ցուցանիշին` 7.72 մետրի: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play