Միշել Պլատինին և Զեպպ Բլատերը որակազրկվել են 8 տարով


Միշել Պլատինին և Զեպպ Բլատերը որակազրկվել են 8 տարով

  • 21-12-2015 19:33:37   |   |  Սպորտ

Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիաների միության (ՖԻՖԱ)  Էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը կազմակերպության նախագահ  Զեպպ Բլատերին և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Միշել Պլատինիին  ութ  տարով զրկել է ֆուտբոլային որևէ գործունեություն ծավալելու իրավունքից:
 
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն,  Զ. Բլատերը տուգանվել է 50 հազար ( 46 հազար եվրո ), իսկ Մ. Պլատինին` 80 հազար ( 74 հազար եվրո ) շվեյցարական ֆրանկով:
Աղբյուրի փոխանցմամբ, ավելի վաղ կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները հերքվել էին, սակայն այժմ Զ. Բլատերը և Մ. Պլատինին մեղավոր են ճանաչվել ՖԻՖԱ-ի էթիկայի օրենսդրության այլ կետեր խախտելու համար: 
Հավելենք, որ պաշտոնյաներն իրավունք ունեն որոշումը բողոքարկել  Մարզական արբիտրաժային դատարանում:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play