Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Հոլանդիան. Ռուդոլֆ Հունանյան (տեսանյութ)


Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Հոլանդիան. Ռուդոլֆ Հունանյան (տեսանյութ)

  • 30-01-2016 16:31:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Հոլանդիան, եթե ճիշտ օգտագործվեն երկրի հնարավորություններն ու ներուժը»,- կարծում է տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուդոլֆ Հունանյանը:
Վերջինս նման տեսակետ հայտնեց Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի  կազմակերպած  «Գյուտարարների ակումբի» հերթական  քննարկման ժամանակ` անդրադառնալով «Արևային տեխնոլոգիաներով վերամշակված գյուղմթերքի մուտքը ռուսական շուկա» խորագրով թեմային:
 
1998 թվականից մինչ օրս տարբեր միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում  արևային տեխնոլոգիաներով վերամշկաված հայաստանյան գյուղմթերքը ներկայացրած մասնագետի խոսքերով` դեռևս չի եղել մի այնպիսի եվրոպական կամ ամերիկյան ցուցահանդես, որի ընթացքում հայկական մթերքները չարժանան մասնագետների ուշադրությանն ու բարձր գնահատականին:
«Վիեննայում կազմակերպված ցուցահանդեսներից մեկի ժամանակ ցուցահանդեսի մասնակիցների համար կազմակերպվեց համտես, որից հետո մրգերի առևտրով զբաղվող խոշոր կազմակերպությունների ղեկավարները գրառումներ կատարեցին հատուկ տետրում և պարզվեց, որ նրանցից շատերը պատրաստ են մեկ հայկական ծիրանի համար վճարել երկու եվրո»,- ասաց Ռ. Հունանյանը` հավելելով, որ մինչ այդ հայկական ապրանքները վաճառել էր համամեատաբար ցածր:
Բանախոսի խեսքերով` այդ ցուցահանդեսից հետո սկսել է հայկական մթերքները վաճառել ավելի բարձր արժեքով: 
Ռ. Հունանյանի համոզմամբ` հայ-իրանական երկկողմ հարաբերությունների ակտիվացումն արևային գործարանների և առհասարակ արևային տեխնոլոգիաներով մթերքների վերամշակման ոլորտում կարող է աննախադեպ շահավետ լինել Հայաստանի համար, քանի որ ըստ նրա` այդ դեպքում հնարավոր կլինի գրավել թե ռուսական, թե եվրոպական, թե ամերիկյան  շուկան:  
Բանախոսի տեղեկացմամբ` Հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանի արևային տեխնոլոգիաներով վերամշակված սուջուխի մեկ կիլոգրամը եվրոպական շուկայում վաճառվում է 60-90 եվրոյով: 
Անդրադառնալով Հայաստանում գյուտարարների գործունեությանն ու խնդիրներին` Ռ. Հունանյանը ընդգծեց. «Հայաստանում  գյուտարարը խնդրողի դերում է, մինչդեռ ամբողջ աշխարհում հակառակն է. քանի դեռ ստեղծողին չեն խնդրում այս ծրագրերը կյանքի չեն կոչվի»:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play