Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարների հանդիպումը


Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարների հանդիպումը

  • 13-02-2016 16:08:52   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին:
 
Շնորհավորելով գործընկերոջը Մոլդովայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։
 
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրեյ Գալբուրը նշեց, որ Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ։
 
Զրուցակիցները քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցեր։
 
Անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:
 
Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրեց Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play