Ռուսական հատուկ ծառայությունները շահագրգռված են վրացալեզու ընթերցողների շրջանում հակահայկական տրամադրություն ստեղծելու և տարածելու մեջ


Ռուսական հատուկ ծառայությունները շահագրգռված են վրացալեզու ընթերցողների շրջանում հակահայկական տրամադրություն ստեղծելու և տարածելու մեջ

  • 23-02-2016 15:40:43   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի նախագահը ներկա է գտնվել վրացական Առաջին Սահմանադրության 95 ամայկին նվիրված տոնական միջոցառումներին:
 
«1921թ.-ին Վրաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրները ընդունեցին ամենահեռանկարային, եվրոպական բովանդակության Սահմանադրությունը: Վրաստանի Առաջին Սահմանադրության հիմնական նպատակն էր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Սահմանադրության մեջ կային այնպիսի կետեր, որոնք սահմանազատում էին պետական մարմինների գործառույթները, որոնք պաշտպանում էին փոքրամասնությունների իրավունքները: Այն ժամանակ, երբ ստեղծվում էր վրացական Սահմանադրությունը, մոտակայքում` Շուլավերիում, կային մարդիկ, որոնք ցանկանում էին և պատրաստվում էին ոչնչացնել առաջին վրացական հանրապետությունը», -հայտարարել է Վրաստանի նախագահը: Նշենք, որ առաջին վրացական Սահմանադրության տեքսի համաձայն` շրջանները, որոնք բնակեցված էին ոչ վրացալեզու բնակչությամբ, իրավունք ունեին շփվելու պետության հետ իրենց Մայրենի լեզվով: Ինչպես նաև Առաջին Սահմանադրությունում ամրագրված էին ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման բոլոր նախադրյալները, այդ թվում նաև սոցիալ-քաղաքական իրավունքները:
Փետրվարի 22-ին տարածված տեսանյութերի համաձայն` պարզվում է, որ «Ասավալ Դասավալի» թերթի, որը երկար տարիների ընթացքում համարվում է հիմնական հակահայկան ճառախոսը վրացական մեդիայի հարթակում, լրագրողը, իրագործել է ռուսական հատուկ ծառայությունների պատվերները: Այդ կերպ պարզ է դառնում, որ այդ թվում նաև ռուսական հատուկ ծառայությունները շահագրգռված են եղել վերոնշյալ թերթի վրացալեզու ընթերցողների շրջանում հակահայկական տրամադրություն ստեղծելու և տարածելու մեջ: «Ասավալ Դասավալի» լրագրողների՝ ռուսական հատուկ ծարայությունների հետ համագործակցությունը հաստատող տվյալները տարածել է «Քրոնիկա Պլյուս» հրատարակչության գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն: Տեսանյութերի տարածումը կապված է երկու հրատարակչությունների (Քրոնիկա Պլյուս և Ասավալ Դասավալի) միջև կոնֆլիկտի խորացման հետ: Մինչդեռ, այդ նյութերը նաև ջրի երես են դուրս բերում այլ հարցեր` կապված վրացական ամենաժողովրդական թերթի հակահայկական և փաստորեն նաև հակավրացական բազմամյա գործունեության հետ:
«Վրաստանի` ընտանիքների աջակցության պետական քաղաքականությունը չի աջակցում բարդ ժողովրդագրական խնդրի լուծմանը: Այնինչ, եվրոպական երկրների մեծամասնությունը իրականացնում է բազմազավակ ընտանիքներին աջակցության քաղաքականություն` դրանով իսկ հոգ տանելով իրենց երկրներում ժողովրդագրական պատկերի մասին: Օրինակ, Վրաստանում գոյություն չունեն ծրագրեր երեխայի խնամքի համար ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Բոլոր եվրոպական երկրներում տվյալ ծրագիրը գործում է: Վրացական ընտանիքները չեն օգտնվում հարկային համակարգի արտոնություններից: Վրաստանում երկրորդ կամ երրորդ երեխայի համար ֆինանսական օգնություն են ստանում միայն այն ընտանիքները, որոնք ապրում են շրջաններում, որտեղ երկար տարիների ընթացքում հաստավում է ծնելիության կայուն բացասական ցուցանիշը: Տվյալ իրավիճակը անհավասար դրության մեջ է դնում այն ընտանիքներին, որոնք ապրում են երկրի այլ շրջաններում: Անցկացված հաշվարկների համաձայն` խնդրի լուծման համար պետությունը պարտավոր է հատկացնել տարեկան շուրջ 38 000 000 լարի: Այն դեպքում, եթե յուրաքանչյուր չորրորդ և ավելի երեխայի դեպքում պետությունը հատկացնի մեկանգամյա օգնություն, այդ ժամանակ նշված գումարին հարկ կլինի ավելացնել ևս 10 000 000 լարի: Տարբեր շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացված թղթաբանությունն ապացուցում է, որ պետությունը չունի համաձայնեցված մոտեցում բազմազավակ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու հարցի շուրջ», -ասված է փետրվարի 22-ին տարածված IDFI կազմակերպության հաշվետվությունում: 
«Փետրվարի 29-ի համար ես այցելություն եմ ծրագրել Ադրբեջանում: Այցելության ընացքում հանդիպում կկայանա «ՍՈԿԱՐ» ընկերության ղեկավարության հետ: Մենք ակտիվորեն կաշխատենք այն հարցի շուրջ, որպեսզի հնարավոր դառնա «Շահ-Դենիզ» գազախողովակում գազի լրացուցիչ ծավալներ բեռնել: Ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ մենք կհանգենք որոշակի համաձայնության: Ադրբեջանի հետ բանակցությունների ավարտից հետո մենք արդեն կարող ենք հասկանալ, ինչպես ավարտել բանակցությունները «Գազպրոմի» հետ: Կարծում եմ, որ շուտով ամեն ինչ կավարտվի», -փետրվարի 22-ին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն:
«Հանցագործությունների հետաքննման անկախ, լրացուցիչ մեխանիզմի ստեղծումը երկրի կառավարությանն ուղղված մեր հիմնական երաշխավորումն է: Այդ երաշխավորումը մենք տալիս ենք երեք տարի շարունակ: Մենք կարծում ենք, որ անկախ հետաքննության անցկացումը դեռևս արդիական է: Երկրում գոյություն է ունեցել համակարգային խնդիր: Այդ խնդիրը գոյություն ունի նաև այսօր: Շատ հաճախ կատարված այս կամ այն հանցագործության անկախ, լրացուցիչ հետաքննություն անցկացնելու պահանջ է առաջանում: Անհրաժեշտ է արդեն ստեղծել տվյալ անկախ մարմինը», -փետրվարի 22-ին հայտարարել է Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը:
«Վաղ թե ուշ, բայց «Վրացական երազանք» կոալիցիան, հավանաբար, կփլուզվի: Դրանում որևէ ողբերգություն չկա: Քաղաքականությունը փոփոխական գործընթաց է, և հնարավոր է, մի օր այդպես էլ տեղի ունենա: Մինչդեռ, մոտակա ժամանակներս ես իրավիճակի նման զարգացում չեմ կանխատեսում: Կարծում եմ, որ 2016թ. ընտրություններին կոալիցիան կմասնակցի նույն կազմով, ինչ կա այսօր: Չնայած… Մինչ ընտրությունները դեռ շատ ժամանակ կա, և մենք առաջ չենք ընկնի իրադարձություններից», -շփվելով վրացի լրագրողների հետ` հայտարարել է Վրաստանի փոխվարչապետը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը