2016թ. Առաջին Գարնանային Արշավը


2016թ. Առաջին Գարնանային Արշավը

  • 09-03-2016 14:08:49   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գարնան առաջին կիրակի օրը տեղի ունեցավ Վրաստանի Հայ Համայնքի Պատանեկան Միության առաջին գարնանային արշավը: Գրեթե 40 պատանին, ուսանողների և երիտասարդների ուղեկցությամբ ուղևորվեցին Թբիլիսիի հարակից անտառները: Արշավի ծրագրում կային զվարճալի և ճանաչողական շատ միջոցառումներ: Արշավի մասնակիցները ճամբարային վրանների տեղադրման և հավաքման գործնական վարժություններ անցկացրին, հմտացան տեղանքում առանց կողմնացույցի կողմնորոշվելու մեջ: Բացի այդ անցկացվեցին տարբեր սպորտային-ժամանցային խաղեր, երգեցին և պարեցին:
 
«Մեր բոլոր արշավների հիմնական նպատակն է ապահովել պատանիների և երիտասարդների շփումը բնության հետ: Հաճախ լինում է, որ երեխաները միմյանց և բնության հետ շփվելու փոխարեն տանն են նստում: Հիմնականում համակարգչի առջև… Դա մեր ժամանակների լրջագույն խնդիրներից մեկն է: Վրաստանի Հայ Համայնքն իրականցնում է միջոցառումների և ծրագրերի մի ամբողջ շարք, որոնք միտված են նրան, որպեսզի մեր երիտասարդները ճիշտ և լիարժեք զարգանան: Այդ իսկ պատճառով Վրաստանի Հայ Համայնքում ամեն շաբաթ տարբեր պարապմունքներ են անցկացվում` հայոց լեզվի, պատմության, երգի, պարի դասեր: Ինչպես նաև վերջերս ավելացել է նաև օրիգամիի դասավանդումը` երեխաներն իրենց ձեռքերով թղթից տարբեր բաներ են պատրաստում, զարգանում են:
Մեր գործունեության կարևորագույն մասն են կազմում արշավները և այլ զբաղմունքները Համայնքի շենքից դուրս: Արդեն գարուն է, եղանակները սկսում են կարգավորվել, իսկ դա նշանակում է, որ մեր արշավներն ավելի հաճախակի բնույթ կկրեն: Արշավը երեխաներին շատ բան է սովորենում, սովորեցնում է ուշադիր լինել միմյանց հանդեպ, սովորեցնում է լինել համբերատար, հանդուրժող և միաժամանակ հասնել դրված նպատակին: Այսօրվա արշավի նպատակն է` արշավների եղանակի բացումը, մասնակիցներին վրանների տեղադրում սովորեցնելը: Երեխաները հիանալի լուծեցին հանձնարարված առաջադրանքները: Համոզված եմ` հաջորդ արշավը ոչ պակաս հետաքրքիր և օգտակար կլինի», -«Միության» հետ զրույցում ասաց արշավի կազմակերպիչներից մեկը, Վրաստանի Հայ Համայնքի Երիտասարդական-Ուսանողական Միության անդամ Մարի Երանոսյանը:
«Սա իմ առաջին արշավն էր: Համադասարանցիների հետ մենք երբեմն գնում էինք էքսկուրսիաների: Ուրախ էր անցնում: Բայց արշավը լրիվ ուրիշ բան է: Սա շատ ավելի հետաքրքիր և օգտակար է: Այսօր Համայնքի մյուս երեխաների հետ մենք սովորեցինք տեղադրել վրաններ: Դա մեզ անպայման պետք կգա, երբ ամռանը մենք բոլորս միասին կգնանք Հայաստան և Ղարաբաղ: Վրաններից բացի մենք նաև շատ վազեցինք, խաղացինք, երգեցինք, պարեցինք: Մի խոսքով, ես շատ ուրախ եմ, որ վերջապես մասնակցեցի իսկական արշավի և անհամբերությամբ սպասում եմ հաջորդ արշավին», -ասում է 15-ամյա Նինո Ղուկասովան:
«Ես ցանկանում եմ դիմել մեր քաղաքի բոլոր հայ ծնողներին: Վրաստանի Հայ Համայնքի Պատանեկան, Ուսանողական և Երիտասարդական Միությունների գործունեությունը բաց է բոլոր ցանկացողների համար: Եթե դուք ուզում եք, որ ձեր երեխաներն իմանան Մայրենի լեզուն, իրենց պատմությունը, մշակույթը և ավանդույթները, անցկացնեն օգտակար հանգիստ և ձևավորվեն որպես Վրաստանի արժանավոր քաղաքացիներ՝ ազգությամբ հայեր, ապա բերե´ք նրանց Վրաստանի Հայ Համայնք: Բերե´ք ձեր երեխաներին և ինքներդ ևս միացե´ք Համայնքի գործունեությանը», -«Միության» հետ զրույցում ասաց Վրաստանի Հայ Համայնքի Երիտասարդական-Ուսանողական Միության ղեկավար Արթուր Միրզոյանը:
 
http://armenian-community.ge/News/1696
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play