ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների 75 տոկոսը ԸՕ նախագծում չկան


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների 75 տոկոսը ԸՕ նախագծում չկան

  • 09-03-2016 16:15:04   | Հայաստան  |  Հասարակություն

 

Ինչպես հայտնի է, ս.թ. փետրվարի 5-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական զեկույցը։ Ի թիվս այլ դրույթների, զեկույցում ներառված են մի շարք հանձնարարականներ ՀՀ ընտրական վարչարարության բարելավման ուղղությամբ։ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» որոշեց ուսումնասիրել, թե այդ հանձնարարականներից որո՞նք են տեղ գտել մարտի 2-ին հրապարակված ընտրական օրենսգրքի նախագծում։ 

 

Այսպիսով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հենց Ընտրական օրենսգրքին վերաբերվող 16 առաջարկություններից Ընտրական օրենսգրքի նախագծում ամբողջությամբ ներառված են 2-ը և ևս 2-ը՝ մասնակի: Առաջարկություններից 12-ը (այն է՝ 75 տոկոսը) որևէ կերպ տեղ չեն գտել օրենսգրքի նախագծում:
 
Իշխանությունների կողմից անտեսված պահանջների թվին է պատկանում՝ ընտրական օրենսգրքի նախապաատրստման հրապարակայնության ապահովումը, ընտրությունների վերահսկման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, բողոքարկման արդյունավետության և կեղծիքներ կանխարգելող մեխանիզմների մասին առաջարկները: ԵԱՀԿ/ԺՄԻԳ- հանձնարարականների և ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծում դրանց ներառման աղյուսակը՝ այստեղ (PDF):

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play