Մարտի սկզբից Մեքսիկայում գրիպից մահացել է 80-ից ավելի մարդ


Մարտի սկզբից Մեքսիկայում գրիպից մահացել է 80-ից ավելի մարդ

  • 12-03-2016 11:21:02   | Մեքսիկա  |  Միջազգային

Մեքսիկայում մարտի 3-ից գրիպի հետևանքով մահացածների թիվը հասել է 80-ի: korrespondent.net-ի փոխանցմամբ` 2015 թվականի հոկտեմբերից երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 182 մարդ, միևնույն ժամանակ «խոզի գրիպից» A(H1N1) հոկտեմբերից մահացել է 140 մարդ, իսկ գրիպի տարբեր տեսակներից մահացածների ընդհանուր թիվը կազմել է 5,9 հազար մարդ: Գրիպն ավելի շատ տարածված է եղել Մեխիկո, Հալիսկո, Տլասկալա և Պուեբլա նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաքում: 
 
Ավելի վաղ, տեղի իշխանությունները հայտարարել էին, որ առայժմ անհրաժեշտ չեն համարում գրիպի ալիքի հետևանքով դպրոցների փակումը, այնուամենայնիվ, շատ մասնավոր մանկապարտեզներ և դպրոցներ վիրուսի տարածումից խուսափելու նպատակով որոշել էին ժամանակավոր դադարեցնել իրենց գործունեությունը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play