ԱՄՆ-ն Ասադին մեղադրել է Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտելու մեջ


ԱՄՆ-ն Ասադին մեղադրել է Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտելու մեջ

  • 12-03-2016 11:36:24   | ԱՄՆ  |  Միջազգային

Ամերիկայի միացյալ նահանգները Սիրիայի կառավարությանը մեղադրել է փետրվարի վերջին հաստատված հարադադարի ռեժիմը խախտելու մեջ և կոչ արել Ռուսաստանին ազդել Բաշար Ասադի վրա:  
korrespondent.net-ի փոխանցմամբ` պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի հրթիռային հարվածները, որոնց զոհ են պարբերաբար դառնում խաղաղ բնակիչներ, հանդիսանում են կրակի դադարեցման ռեժիմի խախտման վառ օրինակ:
 
Ըստ նրա` հրադադարի ռեժիմին հաջողվել էր հասնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ: 
Մինչ օրս  ԱՄՆ-ն և Ռուսաստանը հաստատում էին, որ չնայած տեղական մշտական միջադեպերի, այնուամենայնիվ, հաշտությունը պահպանվում էր: 
Ջոն Քիրբիի խոսքերով` Ռուսաստանն անձնական հարաբերություններ ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և կարող է ազդել նրա վրա, մինչդեռ Մոսկվան իր ազդեցությունն օգտագործում է Դամասկոսում, որպեսզի հասնի կրակի դադարեցման: 
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Ժնևում նախատեսված են Սիրիայի հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններ, որոնց կմասնակցի այսպես կոչված բանակցությունների շուրջ Գերագույն կոմիտեն, որը ներկայացնում է Սիրիայում բոլոր հիմնական ծայրահեղական և ապստամբ խմբավորումների շահերը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play