Տաքսու վարորդները ցույց են իրականացրել ընդդեմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ապօրինի գործողությունների (Տեսանյութ)


Տաքսու վարորդները ցույց են իրականացրել ընդդեմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ապօրինի գործողությունների (Տեսանյութ)

  • 24-03-2016 14:19:43   | Հայաստան  |  Հասարակություն



«Էլ անվստահություն ենք հայտնում, էլ հրաժարական ենք հայտնում, պարզապես փակ նամակներով ուզում ենք տղամարդավարի հարցը լուծել: Նամակների մեջ մենք ոչ թե առաջարկություններ ենք անում, այլ մեղադրանքներ ենք ներկայացնում».- հայտարարում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
 
Այսօր կառավարության շենքի մոտ հավաքված տաքսու վարորդներն ու ՀԿ ներկայացուցիչները ցույց էին իրականացնում ընդդեմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ապօրինի գործողությունների։ Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով՝ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն արդեն տարի ու կես է չի հանդիպում իրենց հետ, չի քննարկում խնդիրները, տաքսու վարորդները համարում են, որ նախարարությունը գոռոզություն է անում. «Ես ասում եմ՝ տարի ու կես է Դուք չեք հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ: Մեղադրանքներն այն է, որ հանդիպում են այն ՀԿ-ների հետ, թե տուգանեք սաղին, կամ հանդիպում եք վարորդների հետ, որոնք հոգեկան հիվանդ են, վարորդական իրավունք չունեն»:
 
Տիգրան Հովհաննիսյանը նշում է, որ երբ հայտարարել է ցույցի մասին, չգիտեր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կընդունի իրենց. «Ընդունել է, և երկու շաբաթ առաջ դեռ գործընթացը առաջ է գնում, կառավարությունից շնորհակալ եմ, քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, հարկադիր մարմիններ, բոլորն արդեն ուսումնասիրում են, ստուգայցեր են իրականացնում քաղաքով տրանսպորտի ոլորտը կարգավորելու համար, բացի տրանսպորտի նախարարությունից: Նրանց գոռոզության պատճառով չեն գնում բանակցությունների, ինչը խնդրել եմ վարչապետին, որ կլոր սեղանի շուրջ նստեն մեր հետ քննարկեն»:
 
Հրապարակը տեղեկացնում է նաև, որ Ավտովարորդների պաշտպանության լիգան 24 կետանոց առաջարկների փաթեթ է ուղարկել ՀՀ կառավարություն, ՀՀ նախագահական, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ԱԺ և Ոստիկանություն։ Պահանջները մասնավորապես վերաբերում են կտրոնային համակարգին անցնելուն, լիցենզիային, դեղին համարանիշներին, կայանատեղերին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն