Airbus A320-ի առևանգողը հանձնվել է ոստիկանությանը


Airbus A320-ի առևանգողը հանձնվել է ոստիկանությանը

  • 29-03-2016 18:16:49   | Եգիպտոս  |  Հասարակություն

EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն առևանգած Սեյիֆ  Էլդին Մուստաֆան ազատագրել է բոլոր ձերբակալվածներին և հանձնվել ոստիկաններին: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Կիպրոսի Ներքին գործերի նախարարությունը: 
 
Ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը օդանավը լքել են մի քաի էտապով: Նրանցից մեկը օդաչուների խցիկով է փախել: ԶԼՄ-ները փոխանցել են Մուստաֆայի մի քանի պահանջները, մասնավորապես, նա պահանջել է քաղաքական ապաստան, իր նախկին կնոջը նամակի փոխանցում և եգիպտական բանտերից կանանց ազատում: 
Հիշեցնենք, որ Airbus A320-ը պետք է թռչեր Ալեքսանդրիայից Կահիրե, սակայն թռիչքից հետո տղամարդը սպառնալով պայթեցնել իրեն պահանջել էր թռչել Լառնակա: 
Ժամանելուն պես Մուսատաֆան բաց էր թողել ինքնաթիռում գտնվողների մեծ մասին, իր մոտ պահելով միայն անձնակազմին և չորս ուղևորների: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play