Հերթական ծեծկռտուքը Թուրքիայի խորհրդարանում


Հերթական ծեծկռտուքը Թուրքիայի խորհրդարանում

  • 03-05-2016 19:25:26   | Թուրքիա  |  Քաղաքական

Թուրքիայի խորհրդարանում երկուշաբթի օրը նորից ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների միջև, և նորից կռվի մեջ է ներքաշվել հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
 
Նոր ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը քննադատել է անցած շաբաթ՝ ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպը՝ ասելով, թե բռնությունների մեջ ներքաշված էին պատգամավորների խորհրդականները: Գարո Փայլանը հակադարձել է՝ ասելով, որ նախարարը զրպարտում է: Որոշ խորհրդարանականներ սկսել են միմյանց վրա պլաստիկե շշեր նետել, գործը նորից հասել է բռունցքներով և ոտքերով հարվածներին: Նիստը ընդհատվել է, սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Մուստաֆա Շենթուրը ընդմիջում է հայտարարել:
 
Սա, փաստորեն, անցած շաբաթվա ընդհատված նիստի շարունակությունն էր: Սահմանադրական հանձնաժողովը սկսել է քննարկել պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու նախաձեռնությունը, քրդամետ կուսակցության ներկայացուցիչները կասկածում են, որ այս նախաձեռնությունը իրենց դեմ է ուղղված:
 
Նախորդ նիստը ընդհատվել էր ծեծկռտուքի պատճառով, վերսկսվեց մայիսի 2-ին, և նորից ծեծկռտուք, նորից՝ ընդմիջում:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական