Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացումը


Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացումը

  • 04-05-2016 18:13:00   | Թուրքիա  |  Միջազգային

Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայի քաղաքացիներին շենգենյան գոտու երկրներում առանց վիզա մուտք գործելու ծրագրին, սակայն որոշակի պայմաններով: Interfax.ru-ի փոխանցմամբ` Եվրահնաձնաժողովի  անդամն իր թվիթերյան էջում գրել է.
 
«Եվրահանձնաժողովն այսօր հանդես է եկել առաջարկությամբ, այն է` վերացնել Թուրքիայի քաղաքացիների մուտքի արտոնագիր ունենալու պահանջը»: 
Նշվում է, որ փոխարենը Անկարայից պահանջվում է շտապ կատարել ԵՄ-ի կողմից սահմանված պայմանները: 
Ավելի վաղ, Եվրահանձնաժողովում հայտարարել էին, որ Թուրքիային առայժմ չի հաջողվում իրականացնել բոլոր 72 պահանջները, որոնք անհրաժեշտ են ԵՄ երկրներում մուտքի արտոնագրի վերացման համար: 
Տեղեկացվում է, որ մարտի 18-ին Եվրահանձնաժողովը Թուրքիայի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել մերձավորարևելյան փախստականներին Թուրքիա վտարելու մասին: Իր հերթին Անկարան միջոցներ է ստացել միգրանտներին իր տարածքում տեղավորելու համար: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play