Հայտնի են ԶԼՄ-ների միջև անցկացվող մինի-ֆուտբոլի 7-րդ մրցաշարի հաղթողները


Հայտնի են ԶԼՄ-ների միջև անցկացվող մինի-ֆուտբոլի 7-րդ մրցաշարի հաղթողները

  • 11-05-2016 16:57:57   | Հայաստան  |  Սպորտ

Ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջև անցկացվող մինի-ֆուտբոլի 7-րդ մրցաշարը, որն անցնում էր «Դինամո» մարզահամալիրում: 
 
Մրցաշարի հաղթող ճանաչվեց News.am կայքի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին «Ավետիս» հեռուստաընկերության և «Չորրորդ իշխանություն» թերթի թիմերը:
 
Հաղթող թիմը պարգևատրվեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2016» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը ևս ստացան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների արժանացան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը: 
 
Հաղթողներին պարգևատրեցին ֆուտբոլի վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
 
Միջոցառման կազմակերպիչն Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան էր (ԱԹԱ):  ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավանդաբար մրցաշարի գլխավոր գործընկերն էր: Աջակցում էր նաև Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը՝ ապահովելով մասնակիցների ըմպելիքը:
 
Ամենամյա մրցաշարի նպատակն առողջ ապրելակերպի խրախուսումն ու ֆուտբոլի մասսայականացումն է:
 
ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումներ կազմակերպելու մեծ փորձ: 2000 թվականից սկսած` ասոցիացիան մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների («Made in Armenia» գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների և բուհերի ուսանողների (Լև Յաշինի անվ. գավաթ) թիմերի միջև անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 և 2009 թվականներին ԱԹԱ-ն Երևանում և Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play