ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել է Լիբանանի հինգ օբյեկտներ


ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել է Լիբանանի հինգ օբյեկտներ

  • 14-07-2016 18:47:39   |   |  Միջազգային

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը Ստամբուլում ընթացող 40-րդ նստաշրջանի ընթացքում Լիբանանում վտանգի ենթարկված հինգ օբյեկտներ ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հրապարակված է կազմակերպության կայքում: 
 
Ցանկում նեռարվել են հետևյալ հինավուրց քաղաքները` Կիրենը, Լեպտիս-Մագնան, Սաբրաֆանը և Գադամեսը, ինչպես նաև Տադրարտ-Ակակուս լեռնաշղթայի ժայռապատկերները: 
«Կոմիտեն ընդգծել է անկայունությունը, որը բացասաբար է անդրադառնում երկրում ստեղծված իրավիճակի վրա: Ինչպես նաև այն հանգամանքը, որ վերոնշյալ օբյեկտներում կամ դրանց մոտակայքում զինված խմբավորումներ են շրջում»,- նշված է հաղորդագրությունում: 
Համաշխարհային ժառանգության ցանկը, որը վտանգված է, նախատեսված է միջազգային հանրությանը տեղեկացնելն է այն վտանգների մասին, որոնք սպառնում են բնորոշումներին, որոնցով դրանք ընդգևկվել են Համաշխարահային ժառանգության ցանկում, որպեսզի ստանան միջազգային հանրության աջակցությունը դրանք պաշտպանելու համար:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային