02-08-2016 18:12:22 | Հայաստան | Կազմակերպություններ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգոստոսի 2-ին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին։
Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները,
իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։
Տեղեկացնում ենք նաև, որ շարունակվում է Պաշտպանի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության Ձերբակալված
անձանց պահման վայրեր՝ տեսակցելու խմբի մյուս անդամներին։