Ազատ է արձակվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանը (Տեսանյութ)


Ազատ է արձակվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանը (Տեսանյութ)

  • 04-08-2016 15:08:46   | Հայաստան  |  Հասարակություն



«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, ավելի քան մեկ ամիս առաջ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանը ֆեյսբուքում իր էջում  գրել է.
 
««Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել, նա այս պահին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց են թողել նրան...
Այս պահիս այսքանը»:
 
Գևորգ Մելքոնյանը, հիշեցնենք, ՊՊԾ գնդի տարածքից, Ոստիկանության ձևակերպմամբ, «դուրս էր հանվել» մինչ զինված խմբի հանձնվելը: Ոստիկանության հրապարակած տեսանյութում նա պնդում էր, որ պատահաբար է հայտնվել զինված խմբի կազմում և չի իմացել, թե ինչ նպատակ է այն ունեցել։
Նոյյան տապան  -   Հասարակություն