Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբանի» առնվազն 30 գրոհային


Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբանի» առնվազն 30 գրոհային

  • 25-08-2016 13:14:57   | Աֆղանստան  |  Հասարակություն

Աֆղանստանի զինված ուժերը ոչնչացրել են «Թալիբան» շարժման առնվազն 30 գրոհայինների երկրի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Hama Press գործակալությունը: 
 
Նշվում է ռազմական օպերացիան անցկացվել է օդային ուժերի օգնությամբ: Տարածաշրջանային ոստիկանության տվյալներով` այն անցկացվել է բանակի և հատուկ ծառայությունների միացյալ ուժերով: 
Աֆղանական կողմից կորուստների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել: «Թալիբան» շարժման հետ մարտերը նոր ուժով բռնկվեցին նախորդ շաբաթ` աֆղանական բանակի պահակակետերի վրա գրոհայինների հարձակումից հետո: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն