Թուրքիայի հարավ-արևելքում հնչած պայթյունի արդյունքում ութ ոստիկան է զոհվել


Թուրքիայի հարավ-արևելքում հնչած պայթյունի արդյունքում ութ ոստիկան է զոհվել

  • 26-08-2016 13:13:50   | Թուրքիա  |  Հասարակություն

Ոստիկանության առնվազն 8 աշխատակից է զոհվել, ևս 45-ը` ստացել են մարմնական վնասվցածքներ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ջիզրա քաղաքի ոստիկանական պահակակետի վրա կատարված հարձակման արդյունքում:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` նախնական տվյալներով` պայթել է ավտոմեքենա ինքնշեն պայթուցիկի պատճառով: 
Տեղեկացվում է, որ ոստիկանական անցակետը կրել է լուրջ վնասներ: 
Նշվում է, որ Շիրնակ նահանգը, որտեղ գտնվում է Ջիզրա քաղաքը, սահմանակից է Սիրիային և Իրաքին: Այնտեղ բնակվում են նաև քրդերը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն