Samsung-ը ներկայացրել է Gear S3 «խելացի» ժամացույցները
01-09-2016 13:25:14 | Կորեայի Հանր. | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Կորեական Samsung ընկերությունը Բեռլինում ներկայացրել է Gear S3 «խելացի» ժամացույցները: Նոր սարքը նախորդ մոդելի համեմատ ունի ավելի մեծ չափսեր, ինչպես նաև GPS և LTE համակարգեր, հաղորդում է korrespondent.net-ը, աղբյուր նշելով CNET-ին:
Նոր արտադրության երկու Classic և Frontier մոդելները ստացել են 46մմ տրամագծով չժանգոտվող մետաղից արծաթե և սև գույների կմախքներ:
«Խելացի» ժամացույցները հագեցված են 360х360 պիքսելային խտությամբ Super AMOLED 1,3 դյույմանի էկրանով, Exynos պրոցեսորով, 786 մեգաբայթ օպերատիվ հիշողությամբ, 4 գեգաբայթ տարողությամբ ներկառուցված հիշողությամբ, GPS ազդանշանային համակարգով, 380 միլիամպեր/ժամ հզորություն ունեցող մարտկոցով և բարձրախոսներով:
Ըստ արտադրողի` ժամացույցը, որը աշխատում է Tizen օպերացիոն համակարգով, ակտիվ գործածության դեպքում կարող է աշխատել 3-4 օր:
Սպասվում է, որ 300 դոլար արժողությամբ Gear S3-ը սպառողների համար հասանելի կլինի արդեն այս տարվա հոկտեմբերին: