07-09-2016 14:55:06 | Կորեայի Հանր. | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
LG ընկերությունը ներկայացրել է V20 սմարթֆոնը, որը հագեցված է երկու էկրանով և հիմնական տեսախցիկով, տեղեկացնում է Korrespondent-ը:
Սմարթֆոնի լրացուցիչ 2.1 դյույմանոց երկրորդ էկրանը տեղադրված է հիմնական 5.7 դյումանոց էկրանի վերևում և հնարավորություն է տալիս արագ արձանքման ֆունկցիաների հեշտ կիրառմանը: Այն նաև ստացել է ավելի պայծառ գույներ և մեծ տառատեսակներ:
16 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկը բաղկացած է օպտիկական կայունացման և լազերային ֆոկուսային համակարգով, որը հնարավորություն է տալիս սարքին բավականին բարձրակարգ լուսանկարներ ստանալ:
Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 820 պրոցեսորով, 4 գեգաբայթ օպտիկական հիշողությամբ և ունի 64 գեգաբայթ ներկառուցված հիշողության քարտ:
Աղբյուրի փոխանցմամբ նոր մոդելը գերպաշտպանված կլինի ամեն տեսակի հարվածներից: