«Հանրապետականներ»-ի նախընտրական խոստումները


«Հանրապետականներ»-ի նախընտրական խոստումները

  • 19-09-2016 18:44:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հանրապետականներ» քաղաքական կուսակցությունն ընտրություններում մասնակից կուսակցությունների այն սակավաթիվ խմբին է պատկանում, որոնք ազգային փոքրամասնությունների նկատմամբ առկա մարտահրավերների կարգավորման տեսանկյունից քիչ թե շատ դասակարգված տեսություն-քաղաքականություն ունեն: Չնայած «փոքրամասնությունների մասին» առողջամիտ և հստակ քաղաքականության առկայությանը, պետք է նշվի նաև այն, որ «Հանրապետականներ»-ի կոմից հրապարակված 137 հոգանոց թեկնածուների նախընտրական ցուցակում ազգային փոքրամասնություններից ընդամենը 4 թեկնածու է ընդգրկված: 1 մեծամասնական թեկնածու Ախալքալաք-Նինոծմինդայից (Աշոտ Սահարյան) և 3 ադրբեջանցի թեկնածու:
 
Միանշանակ կարելի է ասել, որ այն պարագայում, եթե «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչները կարողանան հայտնվել Խորհրդարանում և միևնույն ժամանակ հավատարիմ մնան հենց իրենց նախընտրական ծրագրի դրույթների նկատմամբ և լինեն հետևողական, երկրի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից սա կլինի դրական փորձ: 
 
Այստեղ պետք է նշվի նաև, որ անցնող 4 տարիների ընթացքում (2012-2016թթ.), իշխող կոալիցիայի կազմում աշխատելու ժամանակ, չնայած այս քաղաքական ուժի հայտնի գաղափարախոսությանը, «Հանրապետականներ» կուսակցությունը խորհրդարանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման ու իրացման գծով որևէ լուրջ աշխատանք չի իրականացրել: Ամեն դեպքում այս «աշխատանքը» ոչ՛ պլենար նիստում, ոչ՛ էլ հանձնաժողովների լսումների ժամանակ չի հայտնվել...
 
Հարգելի ընթերցողի ուշադրության ենք առաջարկում «ազգային փոքրամասնությունների մասին»  «Հանրապետականներ» կուսակցության նախընրական ծրագրից քաղվածք՝
 
«...Հանրապետականներ կուսակցության կարևոր խնդիրներից մեկը կլինի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրման աջակցության համար անհրաժեշտ միջոցների կիրառում և իրացում, որպեսզի նրանք հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լինեն ակտիվ ներգրավված: Այս ուղղությամբ իրականացվող գործունեության մեջ ներգրավված կլինեն ինչպե՛ս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այնպե՛ս էլ այս հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները:
 
«Հանրապետականներ» կուսակցության գլախվոր նպատակներից է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մատչելի լինի որակով կրթությունը, աճի պետական լեզվի իմացությունը: Այս նպատակներին հասնելու համար կուսակցությունը հետապնդում է աշխատանք ինչպե՛ս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, այնպե՛ս էլ մեծամասնության հետ, քանի որ ինտեգրման գործընթացը պիտի երկկողմանի դարձնենք: Նաև պետք է հաշվի առնվի ո՛չ միայն մեծ ազգային կամ կրոնական խմբեր, այլև համեմատաբար ավելի փոքր խմբերի ինտեգրման աջակցության միջոցները:
 
«Հանրապետականներ» կուսակցությունն ամբողջ պատասխանատվությամբ է ըմբռնում, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրման ճանապարհի կարևոր խնդիրներից է հանդիսանում Մայրենի լեզվով մատչելի ու որակով կրթությունը: Կուսակցությունն ունի լավ փորձ և տեսություն, թե ինչպես իրականացնել կրթության բարեփոխում Վրաստանի ամբողջ տարածքում: Համապատասխանաբար, եզրակացնում ենք, որ կրթության ոլորտում լայնամաշտաբ բարեփոխումների շրջանակներում, ելնելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների շահերից, պետությունը կրթության բարեփոխումներում առավելագույնս պիտի ներգրավի փոքրամասնությունների դպրոցներն ու ուսուցիչներին:
 
Պետք է հնարավորություն տրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին Մայրենի լեզվի և գրականության որակավորված ուսուցմանը: Մայրենի և պետական լեզուների ուսուցման հետ մեկտեղ պետք չէ մի կողմ թողնել Մայրենի լեզվով գրականության ընդլայնման աջակցությունը: Պետական լեզվի արդյունավետ տիրապետման ուղղությամբ պետք է բացվեն երկլեզվանի մանկապարտեզներ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերում և քաղաքներում:
 
Վրաստանի «Հանրապետականներ» կուսակցությունը կարծում է, որ հաջորդ խորհրդարանում հատուկ ուշադրություն պիտի դարձվի «Շրջանային և փոքրամասնությունների լեզուների մասին» Եվրոոպական Խարտիաի ստորագրմանն ու վավերացմանը: Նշված Խարտիայի ստորագրմանն ու վավերացման պարտականությունը Վրասատանը Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնել է դեռ 1999 թվակակին: Սակայն այս հարցն այսօր էլ բաց է մնում: 
 
Ուստի «Հանրապետականներ» կուսակցությունը հաջորդ խորհրդարանում կիրագործի համապատասխան միջոցներ, որպեսզի Վրաստանի իշխանությունը Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած պարտականությունը հավատարմորեն կատարի: Մենք լավ ենք հասկանում որ այս հարցը քաղաքականորեն զգացմնունքային է: Հասարակության մի մասն այն կապում է անիրատեսական և չափազանցված սպասումների հետ, իսկ երկրորդ մասն ավելորդ վտանգներ է տեսնում: Այդ իսկ պատճառով, բացի պարտականության կատարումից, կուսակցության համար կարևոր է Խարտիայի իրական էության ու բովանդակության մասին խորհրդարանի ամբիոնից արդյունավետ զեկուցում անցկացնել: 
 
Ինտեգրման ուղղությամբ ավելի մեծ ուշադրություն պիտի դարձվի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների և շահերի պաշտպանմանը: «Վրացական երազանք» կոալիցիայի շրջանակներում, հենց մեր կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Խորհրդային տոտալիտար ռեժիմի կողմից բռնադատված կրոնական կազմակերպություններին կորստի խորհրդանշանակ փոխհատուցման որոշումն ու իրագործումը: Համապատասխանաբար, «Հանրապետականներ» կուսակցությունը հաջորդ խորհրդարանում էլ կշարունակի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների համար հավասարության պայմանների հաստատումը...»:
 
http://armenian-community.ge/News/2096 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play