ԱՄՆ-ն Գյուլենի արտահանձնման մասին Թուրքիայի հայցադիմումին կպատասխանի մի քանի օրվա ընթացքում


ԱՄՆ-ն Գյուլենի արտահանձնման մասին Թուրքիայի հայցադիմումին կպատասխանի մի քանի օրվա ընթացքում

  • 28-09-2016 15:29:50   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն հույս ունի մեկ-երկու օրվա ընթացքում ԱՄՆ-ից պատասխան ստանալ իսլամ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ժամանակավոր ձերբակալության մասին: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին թուրք նախարարը հայտարարել է NTV հեռուստաալիքի եթերում:
 
«Սեպտեմբերի 10-ին մենք ԱՄՆ-ի իշխանություններին հայցադիմում ենք ուղարկել, որում նշել ենք Գյուլենի անհապաղ ձերբակալության անհրաժեշտության մասին: Ամերիկյան կողմն ինչպես սպասվում է, մեզ ընդունված որոշման մասին կհաղորդի մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է Բ. Բոզդաղը: 
Վերջինս հիշեցրել է, որ Նյու Յորք վերջերս կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը բանակցություններ է վարել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որի ընթացքում վերջինս տեղեկացրել է, որ թուրքական կողմից իրենք ստացել են կոնկրետ ապացույցներ ձախողված հեղաշրջման փորձի հետ Գյուլենի կապվածության մասին: 
Թուրք նախարարը նաև հաղորդել է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում իր գերատեսչությունը ամերկյան իշխանություններին հայցադիմում հանդիպման կազմակերպման մասին: 
Ըստ նրա` հենց նման հանդիպման մասին որոշում կայացվի, ապա ինքն անմիջապես կմեկնի ԱՄՆ և կքննարկի Գյուլենի ժամանակավոր ձերբակալության հարցը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play