Շուրջ 1 միլիարդ մարդ աշխարհում ապրում է ծայրահեղ չքավորության պայմաններում


Շուրջ 1 միլիարդ մարդ աշխարհում ապրում է ծայրահեղ չքավորության պայմաններում

  • 18-10-2016 13:12:20   | ԱՄՆ  |  Հասարակություն

Մոտ 1 միլիարդ մարդ ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ 800 միլիոնը՝ սովի և թերսնման պայմաններում: Tass-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվան նվիրված զեկույցում, նա նշել է, որ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի աղքատ մարդիկ չլինեն, ինչպես նաև կառուցել «հասարակություն, առանց սոցիալական խոչընդոտների»:
 
Տեղեկացնենք, որ աղքատության վերացման միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 17-ին, համաձայն Գլխավոր ասամբլեայի 1992 թվականին ընդունած բանաձևի: Այս տարվա կարգախոսն է «Հասարակական կյանքում նսեմացման և մեկուսացման, ինչպես նաև աղքատության բոլոր ձևերի վերացում»-ը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play