Բակո Սահակյանը մասնակցել է Վարդան Ստեփանյանի անվան դասարանի բացման հանդիսավոր արարողությանը


Բակո Սահակյանը մասնակցել է Վարդան Ստեփանյանի անվան դասարանի բացման հանդիսավոր արարողությանը

  • 21-10-2016 16:54:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Շուշի քաղաք եւ Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում մասնակցել Արցախյան ազատամարտում նահատակված հերոս, <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի անվան դասարանի բացման հանդիսավոր արարողությանը:
 
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Երեւանի պետական համալսարանին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ ընդգծելով, որ դա նպաստում է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործին:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play