Պետական ծառայությունների մատուցումն այսուհետ ավելի մոտ կլինի ՀՀ քաղաքացիներին


Պետական ծառայությունների մատուցումն այսուհետ ավելի մոտ կլինի ՀՀ քաղաքացիներին

  • 18-11-2016 18:59:28   | Հայաստան  |  Իրավունք

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ նոյեմբերի 18-ին գործարկվել են  ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օպերատորների հետ համատեղ պետական ծառայությունների մատուցման միասնական չորս գրասենյակները: Այսուհետ «Հայփոստ» (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ» (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ» (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ» (հասցե՝ Քաջազնունու 4/6)  ՓԲԸ-ների գրասենյակներում իրականացվելու են պետական իշխանության մարﬕնների սպասարկման գրասենյակի գործառույթները: 
 
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, պետք է այնպես անել, որ պետական իշխանության գործառույթները հնարավորինս մոտ լինեն  ՀՀ քաղաքացիներին, որպեսզի  քաղաքացին ռեսուրս, ջանքեր, գումար հնարավորինս քիչ ծախսի պետական իշխանության կողմից որևէ տեղեկանք ստանալու համար: 
Այսօրվանից քաղաքացիները կարող են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացման, շարժական գույքի հետ կապված տեղեկանքների տրամադրման ծառայություններ ստանալ ոչ միայն համապատասխան տեղական մարմիններում, այլ նաև նշված սպասարկման գրասենյակներում:  Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և առաջիկա ամիսների ընթացքում ընդլայնվելու են սպասարկման գրասենյակների ցանցը և սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: 
Գրասենյակները, որոնցում մատուցվելու են այս ծառայությունները առանձնանալու են համապատասխան լոգոյով:
Շրջայցի ընթացքում նշված օպերատորների գրասենյակներում տեղում փորձարկվել է նոր համակարգը. քաղաքացիները գրանցել են Ա/Ձ, ստացել իրավաբանական անձի,  չդատվածության, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկանքներ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play