ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ


ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ

  • 06-02-2017 14:45:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզի հյուսիսում։  
 
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա):
 
ԼՂՀ  ԱԳՆ-ից հայտնում են., որ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play