ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների<br /> կարգավորման գործընթացը<br />


ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման գործընթացը

  • 05-11-2009 16:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի նոյեմբերի 5-ի հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով» 2009թ.-ին նախատեսված գործողությունների իրականացման հետ կապված հարցեր: Ա.Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» համաձայն բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում: Նա կարեւորվել է Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման, սահմանային անվտանգության ապահովման, այս ուղղությամբ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առավել խորացումը: Ռ.Սիմոնսը գոհունակություն է հայտնել գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից եւ արձանագրված առաջընթացը գնահատել դրական: Ըստ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենյակի, հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Ռ.Սիմոնսը նշել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպեսեւ` ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական