Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կարող են առանց վիզաների մեկնել եվրոպական երկրներ
08-03-2017 17:06:55 | Վրաստան | Հասարակություն
Վրաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ չորեքշաբթի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվել են կարգավորման փոփոխությունների մասին, համաձայն որի` Վրաստանն ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրերի կարող են այցելել Եվամիություն:
«Շնորհավորում ենք Վրաստանի բոլոր քաղաքացիներին այս կարևոր իրադարձության կապակցությամբ: Առանց վիզային ռեժիմի ներդնումը Եվրամիության երկրների կողմից նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը, բիզնես կապերի խորացմանը, ուսանողների փոխանակման ծրագրի ակտիվացմանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Աղբյուրի տվյալներով` տվյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնելու հրապարակումից 20 օր անց` մարտի 28-ին:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ եվրոպական երկրներ առանց վիզաների կկարողանան այցելել նաև Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարածքում ապրող Վրաստանի քաղաքացիները: