Ցանկացած պահի կարող է միջուկային պատերազմ սկսվել․ Հյուսիսային Կորեա


Ցանկացած պահի կարող է միջուկային պատերազմ սկսվել․ Հյուսիսային Կորեա

  • 18-04-2017 14:50:36   |   |  Քաղաքական

 
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռենը մեղադրել է ԱՄՆ-ին վտանգավոր պայմաններ ստեղծելու մեջ։ korrespondent.net-ի փոխանցմամբ՝  նա կարծիք է հայտնել, որ ցանկացած պահի կարող է միջուկային պատերազմ սկսվել։ 
Կին Ին Ռենը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները բնութագրել է որպես ամենախոշորը և ագրեսիվը, ինչպես նաև հայտարարել, որ իր երկիրը պատրաստ է արձագանքել պատերազմի ցանկացած ռեժիմի։ 
Սրան ի պատասխան՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Պենսը հայտարարել է, որ Սպիտակ տունն աշխատելու է իր աջակիցների հետ Կորեական թերակղզու ճգնաժամը լուծելու համար։ 
Նշվում է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հանձնարարել էր ԱՄՆ-ի միջուկային ներուժի գնահատում իրականացնել։  
 
Նոյյան տապան  -   Քաղաքական