Սոչիում հայաստանցի արտիստները ելույթ կունենան բարեգործական<br /> երեկույթում <br />


Սոչիում հայաստանցի արտիստները ելույթ կունենան բարեգործական
երեկույթում

  • 16-12-2009 16:00:00   | Ռուսաստան  |  Մշակույթ
ՍՈՉԻ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 21-ին առողջարանային քաղաքի Ձմեռային թատրոնում կկայանա «Բարության կամուրջ` Սոչի-Երեւան» բարեգործական միջոցառումը: Երեկույթին կմասնակցեն Սոչիի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը եւ «Հայաստանի նոր անուններ» (Երեւան) ծրագրի պատանի մասնակիցները: Այս մասին հաղորդում է analitika.at.ua-ն վկայակոչելով առողջարան-քաղաքի մշակույթի վարչության մամլո ծառայությունը: «Յուրաքանչյուրը, որ գնել է «Բարության կամուրջ` Սոչի-Երեւան» բարեգործական երեկոյի տոմս, իր ավանդը կմուծի Ամանորի շեմին սոչեցի երեխաների համար տոն կազմակերպելու գործում»,- նշել են մամլո ծառայությունում: Բարեգործական միջոցառումը անցկացվում է Սոչիի վարչակազմի հովանավորությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play