25-11-2017 20:14:57 | Հայաստան | Հայտարարություններ
Շտապ է, կարևոր է բոլորիս աջակցությունը:
26-ամյա Էդմոնդ Խաչատրյանի մոտ բժիշկները քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակ են հայտնաբերել, որի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար անհրաժեշտ է 70 հազար եվրո (մոտ 11 հազար եվրոն արդեն հավաքվել է):
Էդմոնդի բուժումը կարևոր է, ոչ միայն կենսուրախ երիտասարդի կյանքը փրկելու, այլ նաև` այդ պրոցեսը կարող է օգնել բժշկությանը նման հազվադեպ հանդիպող քաղցկեղի բուժման նոր մեթոդ մշակելու հարցում և հնարավորություն տալ բժիշկներին բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել:
Էնդմոնդի բուժումը ներառելու է քիմիաթերապիա, պրոտոնային ճառագայթման թերապիա և վիրահատական միջամտություն, որն իրականացվելու է Գերմանիայի առաջատար կլինիկաներից մեկում։
Մանրամասներին ծանոթանալու և առցանց փոխանցում կատարելու համար անցեք այս հղմամբ։
26-ամյա երիտասարդին օգնելու համար բացվել է հաշվեհամար: