Լուսանկարիչ Արա Գյուլերի մասին գիրք է հրատարակվել<br />


Լուսանկարիչ Արա Գյուլերի մասին գիրք է հրատարակվել

  • 17-08-2009 17:15:00   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՍՏԱՄԲՈՒԼ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հրատարակվել է ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի պատմությունը, որ ներկայացնում է նրա 81 տարվա կենսագրությունը: Այն կրում է «Լուսանկարչական թղթակից» վերնագիրը: Նեզիհ Թավլաշի հեղինակած գրքում պատմվում է Արա Գյուլերի կյանքի ու աշխատանքային գործունեության մասին: Ինչպես գրում է «Մարմարան», Գյուլերն երկու տարի ի վեր հեղինակի հետ աշխատել է այս գրքի պատրաստման համար:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը