Հակառակորդն անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ ականանետի արկ է կիրառել. կորուստներ չկան


Հակառակորդն անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ ականանետի արկ է կիրառել. կորուստներ չկան

  • 21-01-2018 01:27:19   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
 
 
Հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունից՝ հավելելով, որ այս քայլով հակառակորդը, փաստորեն, ոտնահարել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որոնցով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ: 
 
Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
 
Հայ դիրքապահները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում հետևել ստանձնած պարտավորություններին և խուսափել իրադրության հետագա լարման արկածախնդիր մարտավարությունից:
 
Աղբյուրը` Artsakhpress.am
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play