Ռոման Բերեզովսկին դարձավ «Լեւ Յաշինի ակումբ»-ի անդամ<br />


Ռոման Բերեզովսկին դարձավ «Լեւ Յաշինի ակումբ»-ի անդամ

  • 28-07-2009 19:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Ռուսաստանի «Խիմկի» թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին դարձավ Լեւ «Լեւ Յաշինի ակումբ»-ի անդամ: Նման պատվի արժանանում են այն դարպասապահները, ովքեր պաշտոնական 100 խաղում անառիկ են պահում իրենց պաշտպանած դարպասը: Ռ.Բերեզովսկին 100-րդ անգամ անխոցելի մնաց Ռուսաստանի առաջնության «Խիմկի»-«Ամկար» խաղում, որն ավարտվեց 2:0 հաշվով: Նշենք, որ հայ ֆուտբոլիստներից «Լեւ Յաշինի ակումբ»-ում ընդգրկված է միայն լեգենդար «Արարատի» անվանի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play