Գագիկ Ծառուկյանը բարեգործության անվան տակ թաքցրել է հարկերը և ընտրություններում ձայն հավաքել. Տիգրան Հովհաննիսյան (ՏԵՍԱՆԱՅՈՒԹ)


Գագիկ Ծառուկյանը բարեգործության անվան տակ թաքցրել է հարկերը և ընտրություններում ձայն հավաքել. Տիգրան Հովհաննիսյան (ՏԵՍԱՆԱՅՈՒԹ)

  • 19-06-2018 18:17:24   | Հայաստան  |  Հասարակություն



 
Գագիկ Ծառուկյանը բարեգործության անվան տակ թաքցրել է հարկերը և ընտրություններում ձայն հավաքել:
 
Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ կողմ է Բարեգործության մասին օրենքին և լիովին աջակցում է այս հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը: 
 
Ըստ նրա՝ բարեգործությունը, ինչպես տնտեսության որոշ ոլորտներ, տարիներ շարունակ «դաբրոյով» տրված է եղել մի շարք անձանց, որպեսզի միայն վերջիններս կարողանան լավ համբավ ձեռք բերեն և ընտրություններում անհրաժեշտ ձայներ հավաքեն: 
 
«Գագիկ Ծառուկյանը տրանսպորտային գործունեության հետ կապված Աբովյան քաղաքում պարզապես կոտորած է իրականացրել : Ես ինքս՝ Հովհաննիսյան Տիգրանս, երբ որ Մոսկվայից վերադարձա, իմ աներձագն Արցախի հերոս Վահագն Վարդևանյան է, ով կյանքը տվել է հայրենիքի համար, նրա հետ զոհվել են 14 ազատամարտիկներ, ես ստեղծեցի «Նրանք 14-ն էին» կազմակերպությունը և Աբովյան քաղաքում վարձակալեցի Աբովյանի ավտոկայանը, որպեսզի հինգը տարվա ընթացքում այդ կազմակերպությունը վաստակեր մոտ 400 մլն դրամ, որի կեսը բաժնետիրական կարգով պատկանում էր այդ 14 ընտանիքներին: Անմիջապես Գագիկ Ծառուկյանը թիկնապահներով ինձանից «նալոգ» ուզեց, հետո դիմեց Մադաթյան Էդուարդին, պահանջեց լուծարել իմ պայմանագիրը և տալ իրեն, դրան հակառակ Մադաթյան Էդիկը որպես տրանսպորտի նախարար դիմեց իրավապահ մարմիններին, որ կանխեր Գ. Ծառուկյանի ապօրինությունները»,- հիշելով նախկինում իր և Գ. Ծառուկյանի միջև տեղի ունեցածը՝ մանրամասնեց Տ. Հովհաննիսյանը: 
 
Վերջինս հավելեց, որ պատկան մարմիններից համապատասխան աջակացություն չստանալով՝ Գ. Ծառուկյանը 8 ամիս հետո հարձակվել է իր ընտանիքի անդամների վրա և ծեծի ենթարկել: 
 
Նա նաև տեղեկացրեց, որ այդ ծեծկռտուքից հետո գործը հասել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղից իրենք դիմումը ետ են վերցրել Գ. Ծառուկյանի խնդրանքով և այն խոստումով, որ այլևս չի խանգարի իրեն:  
 
«2001 թվականի նոյեմբերին կառավարության 765 որոշմամբ Հայաստանի ողջ տրանսպոտային ոլորտը մտավ ստրկատիրական համակարգ, իսկ Գ. Ծառուկյանն օգտվելով առիթից՝ ներխուժեց Աբովյան «կառամելի Հարութի» տեսքով, ծեծի ենթարկեց Աբովյանի բնակիչներին՝ գրավելով քաղաքի երթուղիները»,- նշեց բանախոսը: 
 
Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ՝ Գ. Ծառուկյանի հետ ունեցած վերջին հանդիպումից հետո վերջինս իրեն սպառնացել է վերացնել իր երեխաներին: 
 
Տ. Հովհաննիսյանը շեշտեց, որ Հայաստանում պետք է վերացվի բարեգործության մենաշնորհը, իսկ նոր օրենքը հստակ պարզաբանի, թե ինչին է այն ուղղված՝ ժողովրդի կյանքի բարելավմանը, թե՞ հակառակը՝ աղքատությանն ու մուրացկանների թվի ավելացմանը: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play