Օֆշորներում գրանցված կազմակերպությունները չարիք են դարձել հարկահավաքման գործընթացի համար. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26-07-2018 15:39:37 | Հայաստան | Հասարակություն
Օֆշորներում գրանցված կազմակերպությունները չարիք են դարձել հարկահավաքման գործընթացի համար:
Ինչպես հուլիսի 26-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, օֆշորը՝ որպես կատեգորիա որևէ սահմանում չունի:
Նրա փոխանցմամբ՝ օֆշորային գոտիները համաշխարհային տնտեսության հատուկ տեղերում ստեղծված գոտիներ են որոշակի դերակատարում ունենալու համար:
Դ. Անանյանի խոսքերով՝ իրենք իրավունք չունեն արգելել օֆշորային ընկերությունների մուտքը Հայաստան:
Անդրադառնալով Միհրան Պողոսյանին պատկանող բիզնեսներին առնչվող բացահայտումներին՝ ՊԵԿ նախագահը լրագրողներին հորդորեց սահամանափակվել իրենց կողմից տարածված տեղեկատվությամբ, քանի որ նախկինում որոշակի քննչական գործողություններ են կատարվել, որոնք մայիսին կասեցվել են, իսկ հիմա վերաբացվել են որոշակի հաշվարկների հիման վրա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՊԵԿ նախագահին արդյոք բավարարում է այն հանագամանքը, երբ չարաշահումներ թույլ տված գործարարները վերադարձնում են պետությանը պատճառած վնասը՝ ազատվելով պատասխանատվությունից՝ Դ. Անանյանը նշեց.
«Կոնկրետ եթե ինձ հարցնում եք որպես տնտեսագետի, ինձ բավարարում է, որովհետև ես չէի ուզի, որ մենք բոլոր բիզնեսմեններին տեսնեինք ճաղերի հետևում: Այդ դեպքում մենք պարզապես բիզնեսմեն չենք ունենա, հետևաբար նախկին գործունեության արդյունքում պատճառած վնասի վերականգնումն արդեն պատժամիջոց է»: