Իրանում որոշ քաղաքների բնակիչներ բողոքի ցույցեր են անցկացնում տնտեսական խնդիրների պատճառով
02-08-2018 17:29:49 | Հայաստան | Հասարակություն
Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում կապված ազգայի արժույթի անկման և այլ տնտեսական խնդիրների հետ կապված:
Interfax-ի փոխանցմամբ, մասնավորապես, հյուսիսային Սարի քաղաքի փողոցներ են դուրս եկել ավելի քան 100 ցուցարարներ:
Նաև բողոքի ցույցեր են ընթանում Շիրազ, Ահավսե, Մեշխեդ քաղաքներում:
Նշվում է, որ բոլոր բողոքի ակցիաներն ընթանում են առանց տեղական իշխանությունների հետ համաձայնեցնելու:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ նախօրեին բողոքի ակցիաներ են ընթացել են Քերեջ քաղաքում, որտեղ փողոց է դուրս եկել 200 մարդ: Վերջիններս մի քանի կառույցներ վնասելու անհաջող փորձեր են արել:
Որոշ քաղաքներում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ագրեսիվ տրամադրված ցուցարարների նկատմամբ: