ՌԴ կառավարությունը նախազգուշացրել է ահաբեկիչների և նրանց արևմտյան և արաբական դաշնակիցների դավադիր ծրագրերի մասին, որոնք պատրաստվում են առաջիկայում հրապարակել Սիրիայի Իդլիբ քաղաքում քիմիական հարձակման կեղծ տեսարաններ ներկայացնող ֆիլմեր:
Ռուսաստանի կառավարությունը մասնավորապես հայտարարել է, որ «Սպիտակ սաղարտավորներ» խմբի անդամներն ամերիկյան և արաբական ԶԼՄ-ների հետ միասին արդեն ինը կարճամետրաժ ֆիլմ են պատրաստել, որոնք ներկայացնում են Սիրիայի Իդլիբ նահանգում իրականում չեղած քիմիական հարձակումների վերաբերյալ կեղծ տեսարաններ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության` Սիրիայում պատերազմում ներգրավված հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնը, ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, հայտարարել է, որ ֆիլմերը ուղարկվելու են ՄԱԿ-ին և Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի կատարմանը հետևող միջազգային համապատասխան կազմակերպությանը, ինչպես նաև հեռարձակվելու են հեռուստատեսությամբ ու համացանցում:
Համաձայն զեկույցի, զանգվածային լրատվամիջոցներում 22 երեխաներ իրենց ծնողների, ինչպես նաև առևանգված որբերի հետ տեղափոխվել են փախստականների ճամբար: Երեխաների առաջին խումբը վիրավորվել է, իսկ երկրորդ խումբը ներկայացվել որպես քիմիական հարձակման զոհեր: