Ես չեմ առնչվել «Իմ քայլի» թեկնածուի համակրի ու իմ օգնականի միջև տեղի ունեցած միջադեպի հետ. Գարիկ Սարգսյան


Ես չեմ առնչվել «Իմ քայլի» թեկնածուի համակրի ու իմ օգնականի միջև տեղի ունեցած միջադեպի հետ. Գարիկ Սարգսյան

  • 04-12-2018 17:43:13   | Հայաստան  |  Քաղաքական

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ։
 
Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:
 
Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, նա ազատվել է աշխատանքից:
 
Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում:
 
Իմ թիմում շարունակում է տիրել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը:
 
Սա ես որակում եմ որպես ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում:
 
Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից:
 
 
Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետի պաշտոնակատար 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական